(Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 9 սեպտեմբերի, 2021 թ.) ______ Բարձրաշնորհ Հոգևոր Հայրեր, Մեծահարգ տիկնայք և պարոնայք, Ուրախ ենք ողջունելու ձեզ հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բերելուՀայրապետական Մեր օրհնությունը «Կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով այսհամաժողովի անցկացման առթիվ: Գնահատելի են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գործող Արցախիհոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի և հանձնախմբի ջանքերը՝այստեղ մեկտեղելու ազատության ու խաղաղության վեհ գաղափարների համար իրենցծառայությունն աշխարհում բերող նվիրյալների, որոնց համատեղ ջանքերի համագումարըմեծապես կնպաստի այդ գաղափարների վերարժևորմանն ու ամրապնդմանը։ Ազատության և խաղաղության գաղափարները մարդկության պատմության տարեկիցներն են ևայսօր էլ շարունակում են մնալ արդիական, մանավանդ երբ աշխարհի տարբեր մասերումբռնությունների, հակամարտությունների, պատերազմների առկայությունը հաճախ փորձ է արվումհիմնավորել ազատության կամ խաղաղության հաստատման կեղծ օրակարգերով։ Քրիստոնեականմտածողության համաձայն՝ ազատությունը դրսևորվում է Բարձրյալի կամքի հետ մարդկային կամքիներդաշնակությամբ: Այս համոզումով է Պողոս առաքյալը հայտարարում. «Ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է» (Բ Կորնթ. 3.17)։ Հիրավի, առանց ազատության և խաղաղությանգաղափարների վերաբերյալ կրոնական վսեմ ըմբռնումի հնարավոր չէ հասնել մարդկայինազատությունների ու իրավունքների ճշգրիտ ընկալմանն ու իրացմանը։ Աշխարհիկ հասկացողությամբ ազատությունը մեկնաբանվում է որպես անձի կամարտահայտմանև ազատ գործելու իրավունք՝ այլոց ազատությունների հանդեպ վտանգների ուսահմանափակումների բացառումով։ Ազատության գաղափարի ըմբռնումները, ինչպիսի հիմքիվրա էլ կառուցվեն, անվիճարկելիորեն պիտի կոչված լինեն ծառայելու մարդկանց ներդաշնակ ուխաղաղ համակեցության ապահովմանը, սուրբգրային «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկհաճութիւն» (Ղուկ. 2.14) պատգամի իրագործմանը։ Այս իմաստով ցանկանում ենք բարձրաձայնելՄեր երջանկահիշատակ նախորդներից Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքերըխաղաղության մասին. «Ամեն բանի մասին կարելի է տարակարծիք լինել և վիճել. խաղաղությանհրամայականը, սակայն, վեր պետք է լինի ամեն վեճից և դառնա բոլորի համար մտածելու ևգործելու գերագույն կանոն։ Մեր՝ հոգևորականներիս առաքելությունը պետք է լինի մեր հոգու բոլորուժերով աղոթել Աստծուն և չտկարացող եռանդով գործել՝ բարոյական ուժը առավել ու առավելհզորացնելու ուղղությամբ, որպեսզի ազգությունների ու պետությունների միջև ստեղծվենխաղաղարար հարաբերություններ բոլոր տեսակի հարցերի լուծման ճանապարհի վրա»։Սիրելիներ, Աստծո օրհնությունը, կյանքի առաջընթացն ու երջանկությունը, խաղաղության մեջ է։Խաղաղության մեջ է նաև հույսը գալիքի: Քրիստոնյաներիս համար խաղաղության կոչել ևխաղաղություն հաստատել նշանակում է վկայել Քրիստոսին: Մեր Տիրոջ ու Փրկչի պատգամն է` «Խաղաղութիւն արարէք ընդ միմեանս» (Մարկ. 9.49): Արդարև, առ Աստված մեր հավատիդրսևորումն են խաղաղությանն ուղղված մեր քայլերը, քանզի հավատն ինքը մարդու խաղաղությանուխտն է Աստծո հետ: Խաղաղությունը կարող է արգասիքներ բերել և հարատևել արդարության գործադրմամբ։Պարտադրված խաղաղությունը, առանց արդարության, բարիքի փոխարեն ցավ ու տառապանք էծնում, ատելություն ու թշնամանք բերում մարդկային կյանքում։ Չնայած ազատության ուխաղաղության անհրաժեշտության համընդհանուր գիտակցումին ու ձգտումին, աշխարհում առայսօր հաղթահարված չեն բռնությունները, պատերազմները, էթնիկ-ազգամիջյան ատելությունը ևդրանց հիմքի վրա իրագործվող աշխարհավեր ոճրագործությունները։ Ավելին, այդպիսիգործողությունները շարունակում են իրականացվել արդիական նորագույն գիտատեխնիկականնվաճումների և միջոցների օգտագործմամբ։ Անհատի և ազգերի ազատության ու խաղաղության նկատմամբ ատելության ևանհանդուրժողականության դրսևորումների մարդկությունը բախվել է բազմիցս: Մեր ժողովուրդը իրպատմության ընթացքում ևս կրել է ազատության ոտնահարման և էթնիկ ատելությանհետևանքները։ Մեր ժողովրդի կյանքում այդպիսի ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան20-րդ դարասկզբին, երբ Օսմանյան կայսրությունում մեկ և կես միլիոն հայեր զոհ դարձանՑեղասպանության, և հայ ժողովուրդը մեծագույն կորստի վիշտը կրեց՝ զրկվելով նաև իրպատմական հայրենիքից։ Մարդկության պատմության առաջին ցեղասպանության հանդեպանտարբերությունն ու իրավական միջոցների կիրառման հապաղումը բերեցին այլցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների, որոնց ցավալիհետևանքներից էին անցյալ դարի կեսերին իրագործված հոլոքոստը, 20-րդ դարավերջում՝Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները և այլն։ Նման ցավալի իրադարձությունների բախվեցինք բոլորովին վերջերս, երբ Արցախում բնակվող մերժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սանձազերծվեց: Ռազմականգործողությունների ընթացքում, որում ներգրավված էին թուրքական զինված ուժեր, միջազգայինահաբեկչական խմբավորումներ, գործածվեցին ֆոսֆորային և արգելված այլ զինատեսակներ նաևխաղաղ բնակավայրերի և ժողովրդի դեմ։ Այդ ողբերգական իրադարձությունների հետևանքովզոհվեցին ու հաշմանդամ դարձան հազարավոր անձեր, ավերվեցին բնակավայրեր, տասնյակհազարավոր ընտանիքներ դարձան գաղթականներ, շատեր, ինչպես զինվորականների, այնպես էլխաղաղ բնակչության շրջանից, անգամ ռազմական գործողություններից հետո գերեվարվեցին ևմինչ այսօր Ադրբեջանում պահվում են դաժան պայմաններում, միջազգային մարդասիրականիրավունքի կոպիտ խախտումներով: Հայ ռազմագերիների ազատ արձակման ևկրոնամշակութային արժեքների պահպանության ուղղությամբ կատարած աշխատանքի համարցանկանում ենք ևս մեկ անգամ Մեր գնահատանքը և շնորհակալությունը հայտնել միջազգայինմարդասիրական, եկեղեցական ու միջեկեղեցական բոլոր հաստատություններին ևկազմակերպություններին և այստեղ ներկա ձեզ ամենքիդ։ Պատերազմի օրերին սրբավայրերի ռմբակոծությունը և ավերումը, որի դրսևորումները եղան նաևպատերազմից հետո, վկայում են Արցախից հայկական հետքը ջնջելու Ադրբեջանիքաղաքականության մասին, ինչպես որ 2003 թ. հիմնապես ոչնչացվեցին Ջուղայի հայկականգերեզմանոցի ավելի քան վեց հազար խաչքարեր, և տարածքը վերածվեց հրաձգարանի։ Դեռևսթարմ են հիշողությունները, թե պատերազմական գործողությունների հետևանքով վերջինտասնամյակներին ինչպիսի մշակութային կոթողների ավերածություններ տեղի ունեցանԱֆղանստանում, Իրաքում, Սիրիայում, Եգիպտոսում։ Այս առումով խիստ անհրաժեշտ ենմիջազգային հանրության և համապատասխան կազմակերպությունների միահամուռ ջանքերը՝կանխելու մշակութային եղեռնը, ապահովելու կրոնական և մշակութային հուշարձաններիպահպանությունը։ Հրամայական է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ՅՈՒՆԵՍԿՕ-իփորձագիտական առաքելության կողմից հայկական մշակութային ժառանգության վիճակիգնահատումը, որին ամեն կերպ խոչընդոտում է Ադրբեջանը: Ի հավելումն նշենք, որ Մոսկվայի ևհամայն Ռուսիո Ամենապատիվ Կիրիլ Պատրիարքի, Ռուսաստանի Դաշնության նախագահ տիարՎլադիմիր Պուտինի, ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով հնարավոր եղավ ապահովելԴադիվանքի պատմական մեր հնագույն սրբավայրի կենսագործունեությունը, որտեղ այսօր վեցվանականներ իրենց հոգևոր ծառայությունն են իրականացնում։ Սիրելիներ, հայ ժողովուրդը և Հայոց Եկեղեցին դարեր ի վեր պատմական հանգամանքներիբերումով և հատկապես Հայոց Ցեղասպանության հետևանքով ապրել և շարունակում են ապրելաշխարհի գրեթե բոլոր աշխարհամասերում, ամենատարբեր կրոնամշակութային միջավայրերում՝խաղաղ համակեցությամբ բնակվելով իսլամական, բուդդիստական, հինդուիստական, հուդայական, քրիստոնեական հարանվանությունների հետ՝ լավագույն վկայությունը բերելովաշխարհում կրոնների երկխոսության և խաղաղ համակեցության։ Կրոնի ազատությունը այսօր էլգերակա սկզբունք է: Այն ամրագրված և երաշխավորված է միջազգային հիմնարար հռչակագրերով, պայմանագրերով, ժողովրդավարական երկրների սահմանադրություններով և օրենքներով։Կրոնական ազատության գաղափարը, սակայն, հաճախ իրագործվում է խղճի ու դավանանքիհամամարդկային արժեքների ներքո քողարկվող կրոնական ազատության չարաշահումով։Ակնհայտ է, որ դավանանքի ազատության իրավունքի շղարշի տակ ներկայիս ձևավորվում ևգործունեություն են ծավալում կրոնական նորօրյա տոտալիտար աղանդներ, որոնք, խեղելովմարդկանց հոգևոր և հոգեկան վիճակը, քայքայիչ գործունեությամբ պառակտում են մտցնումընտանիքներում, հասարակության կյանքում, թշնամանք սերմանում ավանդական կրոնականկառույցների նկատմամբ։ Այս առումով ևս պետք է ամեն ջանք ներդնել, որպեսզի կրոնականազատության գաղափարները չարիքի պատրվակ չդառնան, այլ ծառայեն մարդկանց, հասարակությունների և ժողովուրդների բարօրությանն ու լուսավոր գալիքին, ամրապնդեն արդենկես դարից ավելի զարգացող միջեկեղեցական եղբայրության ու համագործակցության ոգին, ծառայեն համընդհանուր քրիստոնեական վկայությանն աշխարհում։ …