İçeriğe geçmek için "Enter"a basın

Իրանն ուզում է նվազեցնել Թուրքիայի դերը Նախիջևանում և իր ազդեցությունն ունենալ այնտեղ

Իրանը ակտիվ աշխատանքներ է տանում Պարսից Ծոցը Սև ծովին կապելու ուղղությամբ, Իրանը ցանկանում է, որ այդ ուղին անցնի Նախիջևանով, որը թույլ կտա ամրապնդել իր դիրքերն այնտեղ և նվազեցնել Թուրքիայի ազդեցությունը: ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում նշում է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» ղեկավար Փույա Հոսսեինին: Նա համոզված է, որ Հայաստանի թուլացումը Իրանին ձեռնտու չէ, այնինչ ուժեղացումը՝ կնպաստի տարածաշրջանի կայունացմանը: Իրանցի փորձագետի համոզմամբ՝ Թեհրանը այժմ գերակա առաջնահերթություն չի տալիս Արևմուտքի հետ հարաբերություններին, այլ փորձում է հայացքը սևեռել Արևելք:


CIVILNET

Yorumlar kapatıldı.