İçeriğe geçmek için "Enter"a basın

Ավրորայի աղոթքը / Տեսահոլովակի պրեմիերա-փակ դիտում

Տեսահոլովակը Պոլսոյ ժամով 20.00, իսկ Հայաստանի ժամով 21.00ին YouTube ի վրայով հասանելի պիտի ըլլայ։

Աշխարհում մոլեգնող պատերազմների և ցեղասպանությունների ֆոնին խիստ անհրաժեշտ են դառնում խաղաղության և մարդասիրական գաղափարների դրսևորումներն արվեստում: Ուստի, մեծ հուզումով և պատասխանատվությամբ հանրության դատին պետք է հանձնենք ԱՎՐՈՐԱՅԻ ԱՂՈԹՔԸ տեսահոլովակը, որի շուրջ աշխատանքները, պայմանավորված համավարակով և մեր Հայրենիքի ցնցումներով, տևել են շուրջ 4 տարի:

Չափազանց հուզիչ, բայց շատ վեհ գաղափարով այս ստեղծագործությունն աղոթք է Տիրամորը` բոլոր պատերազմներում որբացող անմեղ մանուկների համար: Որբեր, ովքեր բոլորից շատ են կրում պատերազմների ու ցեղասպանությունների հետևանքները… Ուստի, բոլորըհատկապես աշխարհի բոլոր մայրերը, պետք է միանան Ավրորային թեկուզ հանուն իրե´նց զավակների խաղաղության. պատերազմը չարիք է, որ ամեն վայրկյան կարող է թակել յուրաքանչյուրի դուռը…

Երգի հեղինակ` Հասմիկ Հախվերդյան 

Գործիքավորումը` Karen & Sevak Production 

Տեսահոլովակի ռեժիսոր` Հրանտ Մովսիսյան 

Հնչյունային ռեժիսոր` Հմայակ Ռոստոմյան

Երգը կատարում է պոլսահայ երգչուհի Sibil

Համացանցում տեսահոլովակը կունենա բովանդակային սեղմագրեր`անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն լեզուներով:

Ակնկալում ենք Ձեր կարևոր աջակցությունը` մեր գաղափարը լուսաբանելու և տեսահոլովակը տարածելու հարցում:

Հարգանքով’

Ստեղծագործական խումբ

https://www.youtube.com/channel/UCKPpS0Vt253ULN3k_os-kng

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın