İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման իր պատկերացումները

Մինչ այս սահմանային կամրջի վերականգնման նախագիծը փաստացի սառեցված էր։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման իր պատկերացումները։ Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

«Թուրքական կողմը Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման տեխնիկական գործընթացը կազմակերպելու վերաբերյալ իր պատկերացումները»,- նշված է պատասխանում։

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասել էր, որ այս ուղղությամբ տեղաշարժ կա։ Ինչ վերաբերում է Անիի կամրջի վերականգնմանը` Միրզոյանը նշել էր, որ թուրքական կողմը վերջերս ներկայացրել է իր տեսլականը, հայկական կողմը կարձագանքի և ըստ այդմ գործընթացը կշարունակվի։

Մինչ այս մեզ տեղեկացրել էին, որ Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ։

Անիի կամրջի բացառիկ կադրերը` մեր հոդվածում։

https://armeniasputnik.am/20240211/turqian-hajastanin-e-pvokhancel-anii-patmakan-kamrji-verakangnman-ir-patkeracumnery-72143844.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın