Մինչ այս սահմանային կամրջի վերականգնման նախագիծը փաստացի սառեցված էր։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման իր պատկերացումները։ Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
«Թուրքական կողմը Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման տեխնիկական գործընթացը կազմակերպելու վերաբերյալ իր պատկերացումները»,- նշված է պատասխանում։
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասել էր, որ այս ուղղությամբ տեղաշարժ կա։ Ինչ վերաբերում է Անիի կամրջի վերականգնմանը` Միրզոյանը նշել էր, որ թուրքական կողմը վերջերս ներկայացրել է իր տեսլականը, հայկական կողմը կարձագանքի և ըստ այդմ գործընթացը կշարունակվի։
Մինչ այս մեզ տեղեկացրել էին, որ Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ։
Անիի կամրջի բացառիկ կադրերը` մեր հոդվածում։
İlk yorum yapan siz olun