İçeriğe geçmek için "Enter"a basın

44–ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ.ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ. ՕՐ 6–ՐԴ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2

NEWS.am-ը շարունակում է շարքը Արցախյան երկրորդ պատերազմի մասին՝ վերականգնելով իրադարձությունների պաշտոնական եւ իրական ժամանակագրությունը՝ օր առ օր։ Շատ իրադարձություններ մնացել են ստվերում, շատ տեղեկություններ վստահաբար գաղտնիացվել են կամ թաքցվել, պատերազմի ընթացքում, առավել եւս աղետին հաջորդող ամիսներին կուտակվել են բազմաթիվ հարցականներ, որոնց գերակշիռ մեծամասնության պատասխանները մինչեւ օրս չեն հնչել. ինչու եւ ինչպես ընկավ Շուշին, ինչու էին իրարամերժ ճակատից ստացվող եւ պաշտոնական տեղեկությունները, ինչու էր վարչապետը հարցազրույցի ընթացքում վստահորեն պնդում, թե այդ պահին հայկական ուժերն անցել են հակահարձակման եւ ջարդում են հակառակորդի բանակի ողնաշարը, սակայն հետո պարզվեց, որ հարավային ուղղությամբ այդ գործողությունն էր հենց հետագա ռազմական անհաջողությունների գլխավոր պատճառը, եւ, իհարկե, ինչպես եղավ, որ պաշտոնական մակարդակով մինչեւ վերջին օրը պատերազմն իշխանությունը վարում էր «Հաղթելու ենք» խոստում-կարգախոսի  ներքո, եւ Շուշիի անկման ցնցումից ուշքի չեկած հանրությանը ժամեր անց ներկայացվեց պարտությունն արձանագրող նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 6-րդ՝ հոկտեմբերի 2

Կեսգիշերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրեց, որ Կոտայքի եւԳեղարքունիքի մարզերում հայտնված հակառակորդի 4 անօդաչու թռչող սարքերն է լոչնչացվել են։ «Չորրորդն էլ ոչնչացվեց:Հանդարտ, վստահեւդուխով: Հաղթելուենք»,- գրել էրվարչապետը։

Հարց է ծագում՝ ինչու էր վարչապետը պարբերաբար ստանձնում ու կատարում ՊՆ լրատվական ծառայության կամ խոսնակի գործառույթները։ Նշենք, որ պատերազմից առաջ ու նաեւ դրա ընթացքում ֆեյսբուքյան ակտիվությամբ աչքի ընկնող Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո ընդհանրապես հրաժարվել է սոցցանցային ակտիվությունից, ասուլիսներ չի տալիս, լրագրողների հարցերին չի պատասխանում։

Մոտ կես ժամ անց միայն ՊՆ խոսնակը հայտնեց, որ Հայաստանի երկնքում հայտնված 4 ԱԹՍ-ներն էլ խոցվել են։ «Ըստ ՀՕՊ տեղորոշման տվյալների, ժամը 00։15-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ կողմից խոցվել է չորս ԱԹՍ՝ մեկը Կոտայքի, ևս երեքը Գեղարքունիքի մարզում։ Բոլոր խոցված անօդաչուները եղել են հետախուզական»,– գրել էր պաշտպանության  մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Վաղ առավոտյան Ֆեյսբուքում գրառում արեց նաեւ Արցախի նախագահը. «Պաշտպանության բանակի հրամանատարական կետում «Արցախի հերոս» քիչ առաջ բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին:Այսօր մենք  ականատեսն ենք եղել լեգենդար Եղնիկների հերոսական մարտական գործողությունները, որի արդյունքում ոչ միայն գրավել են անհրաժեշտ ստրատեգիական բարձունքներ, կետեր, այլ նաեւ հակառակորդին կարողացել են պատճառել բավականին մեծ կորուստներ, ոչ միայն այսօր, այլեւ վերջին օրերին: Տեսնելով ընդամենը րոպեներ առաջ կատարված սխրանքը, որոշել եմ Կարեն Ջալավյանինպարգեւատրել «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ»,-ասել էր Արայիկ Հարությունյանը: Թե որոնք էին այդ «ստրատեգիական բարձունքները», այդպես էլ հայտնի չդարձավ, բացի այդ գրառումը եւս մեկ վկայությունն էր, որ ՊԲ-ն վարում է հաղթական պատերազմ։ Ի դեպ, Ջալավյանին շնորհված կոչումն առաջինն էր այս պատերազմում։ Դրան հաջորդեցին բազմաթիվ շնորհումներ, որոնց մի մասի անհասկանալի պատճառների մասին հանրության մեջ կասկածները չեն փարատվել։

LeFigaro ֆրանսիական թերթի հետ հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանըկոչ արեց դադարեցնել Անկարայի անդամությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին: «Մինսկի խմբին Թուրքիայի անդամությունը պետք է դադարեցվի, քանի որ այդ երկիրը կանխակալ է եւ մարտական տրամադրված»,-ասել էր նա:Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ադրբեջանական կողմի զոհերի 30%-ը արտասահմանից բերված վարձկաններեն,եւ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվեն այս հարձակման համար։ Փաշինյանն ասել էր, որ այս պատերազմը չի կարելի  համեմատել 2016թ․-ի ռազմական գործողությունների հետ, այլ ավելի ճիշտ՝ 1915թ․-ի ցեղասպանության։

Նկատենք, որ Փաշինյանը հարցազրույցում կոչ է անում, ոչ թե պաշտոնապես դիմում համանախագահներին կամ ԵԱՀԿ-ին։ Պատերազմից հետո նա իր կոչը չի կրկնել։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ թուրքական Գազիանթեփով Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտի են տեղափոխվել 300-ից ավելի սիրիացի իսլամիստներ. «Ֆրանսիան հաստատում է, որ դա ապացուցված փաստ է, Ռուսաստանը նույնպես այդպիսի տեղեկություններ ունի», նշել էր նաեւ ավելացրել. «Թուրքիայի այս վարքագիծն արժանի չէ ՆԱՏՕ-ի անդամ երկրին, մենք նման գործողությունները բացարձակորեն անընդունելի ենք համարում։ Այս դեպքում կարմիր գիծն արդեն հատվել է»։ Ֆրանսիայի նախագահը նաեւ հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մի շարք նախաձեռնություններ կձեռնարկեն. «Ես Եվրոպական խորհրդի անդամներին զեկուցել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համատեղ հայտարարության եւ նախաձեռնությունների մասին, որոնք մենք հույս ունենք ձեռնարկել, որ անցնենք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ակտիվ միջնորդությանը»։

Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, թե ԱՄՆ-ին չի ողջունում ղարաբաղյան հակամարտության միջազգայնացումը։ «Մենք կարծում ենք, որ երրորդ կողմերը պետք է հեռու մնան», ասել էր նա FoxNews-ին։ «Մենք հուսով ենք, որ առաջիկա օրերին նրանք կհասկանան, որ բռնությունը չի լուծի գոյություն ունեցող հակամարտությունները։ Երրորդ կողմերի՝ այլ երկրների միջամտությունը իրավիճակը միայն կխորացնի»,- ասել էր նա։

Նկատենք, որ չողջունելուց եւ կոչերից այն կողմ ԱՄՆ-ն այդպես էլ չանցավ։

Մամուլը գրեց, որ արդարադատության նախարար ՌուստամԲադասյանը կրակային պատրաստության է ուղարկել գերատեսչության աշխատակիցներին։ Ընդ որում՝ կրակել սովորելու են գնացել ոչ միայն տղամարդիկ, այլեւ կանայք։ Նախարարությունում տարակուսանք էր առաջացրել կանանց կրակելու ուղարկելը, նաեւ շատերի մեջ հարց էրծագել՝ իսկ նախարարը՝ ինքը, կրակել գիտի՞ եւ անձամբ գնալո՞ւ է կրակային պատրաստության։

Հիշեցնենք, որ սկոլիոզի պատճառաբանությամբ Ռ.ԲադասյանըԶՈւ-ում չի ծառայել։ Բացի այդ, հայտնի չէ՝ ի վերջո նախարարության աշխատակիցները ջոկատ կազմե՞լ են եւի՞նչ բնագիծ են պահել։

«Հրապարակ» թերթը գրեց. «Հայաստանյան իշխանություններին սկսել է անհանգստացնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի աճող ռեյտինգը, եւ սպասվում է, որ առաջիկայում այդ ռեյտինգն «իջեցնելուն» ուղղված քայլեր են ձեռնարկվելու։ Նրան մղելու են որոշ քայլեր կատարել, որոնք կնվազեցնեն նրա այս օրերի կոնսոլիդացնող, համախմբող, պայքարող ուժերի կազմակերպչի դերակատարումը, որ նրա ֆոնին հայաստանյան իշխանությունները հետին պլան չմղվեն»։

Նշենք, որ նախորդ հրապարակումն էլ էր տեղավորվում PR ակցիաների եւ վարկանիշի համար պայքարի տրամաբանության մեջ։

Արցախի ՊԲ-ից NEWS.am-ին հայտնել են, որ գիշերն առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներիցեւ օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել: Առավոտյան ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները: «ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ վերջինիս պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ»,– ասված էր հաղորդագրությունում:

Ադրբեջանի կողմից սիրիացի զինյալների մասին հայտնեց նաեւ CNN-ը, նշելով, որ նրանց հավաքագրել են Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակի» գրոհայինները։ Շատերի համար ամսական 1500 դոլար վճարը լուրջ եկամուտ է,եւ նրանք համաձայնել են մեկնել իբր ռազմավարական օբյեկտները պահպանելու, սակայն նրանց խաբել են եւ տարել Ղարաբաղյան ճակատ։

Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը հերթական ճեպազրույցում հայտնեց, որ նախօրեին հակառակորդի կիրառած սպառազինությունը, ռազմական տեխնիկան եւ անձնակազմի քանակը աննախադեպ է եղել հատկապես հյուսիսային եւ հարավային ուղղություններով:

«ՊԲ ստորաբաժանումներն իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են փայլուն եւ անթերի՝ ձախողելով հակառակորդի առաջխաղացման փորձերը: Անհաջողություն կրելով հակառակորդը թիրախավորել է բնակավայրերը եւ խաղաղ բնակչությանը: Մասնավորապես Մարտունի, Մարտակերտ, Հադրութ քաղաքները, վիրավորվել են հայ եւ արտասահմանյան լրագրողներ»,-ասաց նա: Ըստ նրա՝ անցած մեկ օրում զոհվել  են ՊԲ 54 մարտիկներ, կան մեծ թվով վիրավորներ: Ըստ Արթուր Սարգսյանի՝ հակառակորդը տվել է 830 սպանված, խոցվել է 39 միավոր զրահատեխնիկա, 4 «Սու-25» ինքնաթիռ, 3 «ՄԻ-24» ուղղաթիռ, 17 ԱԹՍ, ոչնչացվել է հրետանային դիվիզիոն:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրեց սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանի զինուժի կրած կորուստները.1750 սպանված,107 ԱԹՍ, 10 ուղղաթիռ, 205 զրահատեխնիկա,5 ինքնաթիռ, 1 սմերչ։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ տվյալներով՝ պատերազմից հայկական կորուստները կազմել են 3900, ադրբեջանական կողմինը՝ 2900 մարդ, մինչդեռ միայն առաջին 5 օրում Ադրբեջանի կորուստները հայկական կողմը ներկայացրել էր 1750։

Արծրուն Հովհաննիսյանի հերթական գրառումը. «Հենց նոր Սմերչը խփեց Հադրութ քաղաքին։ Կանքաղաքացիականվիրավորներ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական և նյութական աջակցության շտաբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում  ստորագրեց։ Շտաբը գլխավորեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին ալիքին» հայտարարեցհակառակորդի՝ կասետային ռումբեր օգտագործելու մասին.  «Իմ աչքի առաջ հարված է հասցվել Հադրութ քաղաքին, ամենայն հավանականությամբ, «սմերչ» տեսակի համազարկային կայանքի հրթիռներ էին, որովհետեւկասետայինարկերն ինքս եմ տեսել։ Մի քանի րոպե առաջ նույն հարվածը հասցվեց Ստեփանակերտ քաղաքին։ Ամբողջ արդյունքներն այս պահին չենք էլ կարող ամփոփել»։

ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Ադրբեջանի այն հայտարարությունները, թե, իբր, ՀՀ տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրիցթիրախավորվում և հրթիռակոծվում է Ադրբեջանի տարածքը, ակնհայտ կեղծիք է: «Չնայած այն հանգամանքին, որ արդեն մի քանի օր է Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ներով և տարբեր տրամաչափի հրետանային միջոցներից թիրախավորվում են Վարդենիս քաղաքի շրջակա բնակավայրերը, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ԴԵՌԵՎՍ որևէ հրթիռ չի արձակվել:Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին խստորեն հորդորում է ձեռնպահ մնալ նման սադրանքներից և ՀՀ զինված ուժերին չդրդել իրական հրթիռային հակահարվածների իր բոլոր հետևանքներով»,– ասված էր հայտարարությունում:

Արծրուն Հովհաննիսյանի հերթական գրառումը. «Քաղաքացիական օբյեկտները թիրախավորվում են նաեւ բալիստիկ հրթիռներով։ Հավանաբար նաեւ LORA հրթիռներով»։

Նշենք, որ LORA-ն իսրայելական արտադրության զենք է։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Եվրոպական խորհուրդը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման օգտինեւ համարում, որ ռազմական մեթոդներով անհնար է հասնել հակամարտության կարգավորմանը։

Հայտարարությունից ավելին ԵԽ-ն եւ Գերմանիան չարեցին։

Թայիփ Էրդողանը Թուրքիայում մի հիվանդանոցի բացման ժամանակ ելույթումդարձյալ զորակցություն հայտնեց Ադրբեջանի ագրեսիային։ «Ադրբեջանը Ղարաբաղը հետ վերցնելու համար մեծ գործողություն է սկսել եւ «հաջողությամբ առաջ» է գնում։ Մեր բոլոր հնարավորություններով եւ ամբողջ սրտով Ադրբեջանի կողքին ենք եւ շարունակելու ենք կողքին լինել մինչեւ վերջ»,–ասել էրԷրդողանը։

Արծրուն Հովհաննիսյանի հերթական ծաղրական գրառումը ԻլհամԱլիեւի հասցեին. «Իլյուշը հիմա կատաղած է. այսքան էլ լավ կերակրում է, բայց ապերախտները մեկ է չեն կռվում»։ Ա.Հովհաննիսյանընաեւ երշիկի լուսանկար էր հրապարակել։

Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող բանաձեւ ընդունեցՀայաստանից աշխարհագրորեն ամենահեռու գտնվող երկրներիցՉիլիի խորհրդարանի պատգամավորների պալատը: Բանաձեւում լայն անդրադարձ կա պատմությանը, Խորհրդային շրջանում Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու որոշման, հայերի պայքարի մասին։  Պալատը Չիլիի նախագահից պահանջել է բոլոր ատյաններում հետեւողականորեն բարձրացնել հայերի դեմ ագրեսիայի անթույլատրելիության հարցը։

Կրեմլից հաղորդեցին, որ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինու քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: «Վլադիմիր Պուտինը կրկին նշել է ռազմական բախումների անհապաղ դադարեցման եւ հակամարտության կարգավորման հարցով քաղաքական-դիվանագիտական ջանքերի վերսկսման անհրաժեշտությունը: Կողմերը լրջագույն մտահոգություն են հայտնել՝ կապված այն տեղեկությունների հետ, որ Մերձավոր Արեւելքից անօրինական զինված խմբավորումների գրոհայիններ են մասնակցել ռազմական գործողություններին»,-ասված էր հաղորդագրության մեջ:   

ՀՀ ՄԻՊ-ն ահազանգեց, որ  Ադրբեջանը «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով երկու անգամ հրթիռակոծել է Արցախի Հադրութ քաղաքը: «Կասետայինմարտագլխիկներով զինված հարձակումները անթույլատրելի ռազմական ագրեսիա է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ:Եվ՛ Ժնեւյանկոնվենցիաները, եւ՛ Կասետային զինամթերքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան հստակ սահմանափակում են պատերազմելու մեթոդների ու միջոցների ընտրության իրավունքը՝ չթույլատրելով նման վտանգավոր զինատեսակների կիրառումը: ՄԻՊ-ը դիմում է միջազգային կազմակերպություններին՝ արձագանքել եւ հանդես գալ հստակ եւ աներկբա կոչերով դադարեցնելու ադրբեջանական կողմի նման ագրեսիվ ու անմարդկային վարքագիծը», նշված էր հաղորդագրությունում:

Արծրուն Հովհաննիսյանը  երեկոյան հայտարարեց, որ ժամը 21-ի դրությամբ հակառակորդը կորցրել է 540 սպանված, ունի ավելի քան 700 վիրավոր, մոտ 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, որոնց մեծ մասն օդում չեն խոցվել, 3 ուղղաթիռ եւ 6 ԱԹՍ։

Ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Վարչապետը շնորհակալություն էր հայտնել պատերազմը սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային եւ կառուցողական դիրքորոշման համար: Կողմերն անթույլատրելի էին համարել օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը ռազմական գործողություններին:Ֆրանսիայի նախագահը կարեւորել էր ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը եւ խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների ս.թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության:

https://news.am/arm/news/665482.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın