İçeriğe geçmek için "Enter"a basın

Այսօր լրանում է Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցը

1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Հայաստանի ժամանակակից պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը։ Հայաստանի ԽՍՀ  հյուսիսային շրջանները այդ օրը ժամը 11։41-ին ցնցվեցին ավերիչ երկրաշարժից: Էպիկենտրոնը Սպիտակ քաղաքն էր: Երկրաշարժն էպիկենտրոնում գերազանցեց 7 մագնիտուդը: Այն տևեց մոտ կես րոպե:

Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթևան մնացին։ Անմիջապես էպիկենտրոնում գտնվող Նալբանդ գյուղն ու մերձակայքում գտնվող Սպիտակ քաղաքը հողին հավասարվեցին։  Գրեթե ամբողջությամբ ավերվեցին բարձրահարկ շենքերը, ևսա մեծ թվով զոհերի պատճառներից մեկն էր։

Երկարաշարժի հետեւանքների վերացումը երկու ինքնաթիռների անձնակազմի կյանք խլեց․ զոհվեց հումանիտար օգնություն բերող խորհրդային և հարավսլավական ինքնաթիռների անձնակազմը։ 

https://armedia.am/arm/news/90217/aysor-lranum-e-spitaki-erkrasharzhi-32-rd-tarelicy.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın