İçeriğe geçmek için "Enter"a basın

Մայր Աթոռը որևէ պետական կառույցի մասնակցության հրավեր չի ուղարկել

Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր Էջմիածնում հանուն հայրենիքի նահատակվածների համար հիշատակի արարողությանը որևէ մեկին, այդ թվում՝ պետական այրերի, հրավեր չի ուղարկվել։

Էջմիածնում հիշատակի արարողությանը ներկա են եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը, ինչպես նաև նախագահ Արմեն Սարգսյանը։ Սոցցանցերում քննարկվել է, թե արդյոք Մայր Աթոռը հրավեր է ուղարկել։

«Կարծում եմ այս իրադրության մեջ մեծապես պետք է ուշադրություն դարձնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի այսօրվա ուղերձին, նախորդիվ հրապարակած նոյեմբեր 10֊ի կոչին և Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը։

Իսկ ի պատասխան լրագրողների հարցումների և անհատական նամակների՝ պարզաբանեմ, որ հիշատակի արարողության առիթով Մայր Աթոռը որևէ մեկին, այդ թվում՝ որևէ պետական կառույցի կամ այրի, մասնակցության հրավեր չի ուղղել։ Արարողության մասին ծանուցումը եղել է հանրային՝ հնարավորություն ընձեռելով ամենքին ուղիղ եթերով հետևելու և կամ ներկա գտնվելու հիշատակի միջոցառմանը։

Ամենայն Հայոց Հայրապետը շարունակում է ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը միտված իր ջանքերը` նաև աղոթելով մեր ժողովրդի և հայրենիքի խաղաղության համար»,- գրել է Վահրամ քահանա Մելիքյանը։

https://www.civilnet.am/news/2020/11/22/Մայր-Աթոռը-որևէ-պետական-կառույցի-մասնակցության-հրավեր-չի-ուղարկել/409385

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın