İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայի նկատմամբ ռազմատնտեսական պարիտետին հասնելը 10 մլն հայության համար իրատեսական է. Կարեն Ադոնց

Երբ մշակում էի Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարությունը՝ դեռ 90-ականների կեսերին, հիմքում դրված էր մեկ նպատակ՝ հնարավորինս արագ մոտենալ Թուրքիայի նկատմամբ ռազմատնտեսական պարիտետի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ Կարեն Ադոնցը, ով իր գրառումը վերնագրել է. «Ազգային ռազմավարություն»:

Նա, մասնավորապես, նշել է. «Այն ժամանակ արդեն տեսանելի էր, որ Հայաստանի եւ հատկապես Արցախի անվտանգության գլխավոր երաշխիքը դա ռազմատնտեսական հավասարակշռվածության ապահովումն է, ամեն գնով։ Ակնհայտ է, որ Արցախյան առաջին պատերազմի հաղթական ոգին տոգորված էր նաեւ Արեւմտյան Հայաստանի կորցրած հողերը ետ բերելու հայրենասիրական մղումով։ Բայց այսօր, դա արդեն չկա՝ 26 տարին դրա համար ավելին էր, քան բավարար։

Իրական կյանքում, մենք սկսեցինք շարժվել լրիվ հակառակ ուղղությամբ։ Օրինակ՝ «առանց ղարաբաղի հարցի լուծման Հայաստանը չի զարգանա», «Աղդամը մեր հայրենիքը չէ», «Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք է» արտահայտությունները խոսում են այն մասին, որ նույնիսկ հիմա, մենք խորքային չենք պատկերացնում՝ ոչ հայոց պետականության էությունը, ոչ էլ այս տարածաշրջանում անվտանգության բովանդակությունը։ Մի պահ պատկերացրեք՝ ի՞նչ տեղի կունենար, եթե Ռուսաստանի որեւէ նախագահ ասեր՝ Կուրիլյան կղզիները մեր հայրենիքը չեն, դժբախտ, դժգույն կղզիներ են, ճապոնացիներին վերադարձնենք, զարգացման մեծ հեռանկար կբացվի եւ այլն, եւ այլն։

Թուրքիայի նկատմամբ ռազմատնտեսական պարիտետին հասնելը 10 մլն հայության համար, պրակտիկ առումով, իրատեսական է՝ ես դրա վրա աշխատել եմ գիտեմ՝ 15-20 տարի համախմբված, միասնական, հստակ ծրագրավորված, համառ աշխատանքը կտար բացառիկ արդյունք։

Մենք մտել ենք աշխարհաքաղաքական «կաթսայի» մեջ ու արդեն մեծ նշանակություն ունի թե ով է նստած «վերին աթոռին»։ Եթե հիմա չշարժվեցինք նշածս ռազմավարությամբ, ապա դժվար կլինի ունենալ եւ պահպանել այն, ինչը ամուր իրավական հիմքերով մերն է։

ԼՂՀ-ը իր բուն սահմաններով, ուշ թե շուտ ճանաչվելու է միջազգային հանրության կողմից, եթե մենք արագ ամրանանք՝ ռազմատնտեսական առումով ու տանենք խելացի դիվանագիտական աշխատանք։

Չափազանց կարեւոր է սթափ եւ առանց ավելորդ լարվածության հետամուտ լինել եռակողմ համաձայնագրի բոլոր կետերի ճշգրիտ կատարմանը։

Եվ վերջում՝ եթե մենք շեշտը դրեցինք մեր տնտեսության արագ զարգացման վրա, հաստատապես շահելու ենք։ Եթե շարունակենք նույն բարձիթողի կյանքով ապրել՝ հաստատ տանուլ ենք տալու ամեն բան»:

https://news.am/arm/news/614286.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın