İçeriğe geçmek için "Enter"a basın

Կասկած չունեմ իմ ժողովրդի ուժի, տոկունության և իմաստության վրա․ Զոհրաբ Մնացականյան

Արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել։

«Հայաստանի համար դժվար ժամանակներ են։ Աշխարհաքաղաքականությունն իրենն անում է: Բռնակալներն և բարբարոսները այժմ բարձրաձայնում են այդ մասին: Բայց ես կասկած չունեմ իմ ժողովրդի ուժի, տոկունության և իմաստության վրա: Մենք միասին կբարձրանանք, կվերականգնվենք և կշարունակենք ապրել հպարտությամբ ու արժանապատվությամբ: Աստված օրհնի #Հայաստանը #ArtsakhStrong»,- գրել է նա։

Նոյեմբերի 16-ին Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է գրել։ Նրան այդ պաշտոնում կփոխարինի Արա Այվազյանը։

https://www.civilnet.am/news/2020/11/18/Կասկած-չունեմ-իմ-ժողովրդի-ուժի-տոկունության-և-իմաստության-վրա%E2%80%A4-Զոհրաբ-Մնացականյան/408854

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın