İçeriğe geçmek için "Enter"a basın

Պարոն Փաշինյան, դու քայլեցիր մեր տղաների արյան վրայով. քաղաքացիների բողոքի ակցիան՝ ԱԺ-ի դիմաց

Քաղաքացիներն այսօր՝ նոյեմբերի 10-ին, բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ ազգային ժողովի դիմաց՝ պահանջելով չեղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրած շրջաններն Ադրբեջանին հանձնելու մասին որոշումը։

Արցախից եկած քաղաքացիներից մեկը շեշտեց, որ Արցախը Հայաստանի դարպասն է եւ եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք մեր պատմության վերջին էջը.

«Ես եկել եմ Արցախի սահմանից եւ պահանջում եմ, որ ժամ առաջ այս փաստաթուղթը հօդս ցնդի։ Մենք հող չունենք հանձնելու, Արցախը Հայաստանի դարպասն է։ Եթե մենք այսօր կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը։ Այսօր զոհասեղանին դրված է մեր լինել չլինելու հարցը։ Ամոթ ձեզ պարոն Փաշինյան, ես ամաչում եմ ձեզ պարոն ասելուց։ Դու քայլեցիր մեր տղաների արյան վրայով։

Աննա, գնացել ես սահման, այդ որտեղի՞ց ես ինտերնետ մտնում, մեր Արցախում լույս չկա։ Ձեզ համար կյանքը լայքերով ու լայվերով է, դուրս եկեք եւ ասեք՝ ինչու եք այդ թուղթը ստորագրել, ինչ եք մտածել։ Նա եկել է հողը հանձնելու, եւ մենք չենք լռելու»։

https://news.am/arm/news/612515.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın