İçeriğe geçmek için "Enter"a basın

Եթե մի տարի առաջ համաձայնված լինեինք 5 տարածքների վերադարձին, այսօր կունենայինք ավելի լավ վիճակ, քան այսօր. Փաշինյան

Բանակցությունների ողջ ընթացքում տարածքների հանձնման թեման միակ կոնկրետ առարկայական թեման է եղել, որ այս բանակցություններում շատ հստակ թեզ է եղել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր «լայվը» վերնագրել է. «Զրույց քաղաքացու հետ. իմ մեղքը»:

«Բայց նույնիսկ եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որ ես գալիս ասում եմ՝ ունենք այս վիճակը, սա է մեր ընտրությունը: Դուք ասելու էիք՝ հա, ինչ լավ է, որտեղ էիր էսքան ժամանակ, բա ինչի՞ շուտ չէիր ասում, շուտ արա, էդ տարածքները վերադարձնե՞նք:  Իհարկե, այդպես չէիք ասի: Ասելու էիք՝ ոչ: Ես էլ լինեի ձեր տեղը, ասելու էի՝ ոչ: Արդյունքում ունենալու էինք նույն բանը: Ընդ որում, եթե ավելի շուտ լիներ պատերազմը, ավելի վատը կլինեին արդյունքները՝ բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով:

Հաջորդը. Պատերազմից առաջ, երբ կային պատերազմի նախանշաններ, որոշեի, որ պետք է պատերազմը կանխել. Այդ ժամանակ էլ պետք է գայի, ասեի՝ ժողովուրդ ջան, ունենք այսպիսի  ընտրություն՝ կամ 5 շրջան հանձնում ենք առանց ԼՂ կարգավիճակը ճշգրտելու, կամ պատերազմ է սկսվում: Ինչու չեմ եկել եւ ասել. Նախ որովհետեւ ես չէի ուզում, որ մենք այդպես հանձնվենք, ես հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար, հիմա էլ եմ հավատում: Երկրորդ, եթե գայի այդպես ասեի, ի՞նչ էր պատասխանելու հանրությունը:

Նույնիսկ հիմա, որ այդքան անհաջողություն ունեցանք պատերազմում, պատկերացրեք, որ մի 10 օր առաջ «ցավոտ փոխզիջում» արտահայտություն թույլ տվեցի, դա ահավոր վատ արձագանք ունեցավ: Ի՞նչ էր ասելու հայ հանրությունը: Ասելու էր՝ ոչ, մենք կգնանք կկռվենք, կպաշտպանենք մեր ժողովրդի իրավունքները: Արդյունքում ստանալու էինք պատերազմ:

Հաջորդ հարցադրումը, եթե այսպես էր, ինչո՞ւ, օրինակ, պատերազմի 3-րդ օօրը, 4-րդ օրը մենք չփորձեցինք կանխել հետագա զարգացումը:Նախ, սկզբնական շրջանում պատերազմը բավականին հաջող էր ընթանում հայկական կողմի համար, երկրորդը, ըստ էության պատերազմը կանխելու պայմանը նույնն էր՝ 5 տարածքի վերադարձ առանց ԼՂ կարգավիճակը ճշգրտելու եւ այդ կարգավիճակի ճշգրտման հստակ մեխանիզմ չունենալու: Ինչու չեմ եկել, դա չեմ ասել, որովհետեւ ես էլի հավատում էի, որ կարող ենք պայքարել եւ փորձում էի անել ինձնից կախված առավելագույնը: Ընդ որում, պատերազմի մեկնարկից հետո այլեւս խոսքը չէր լինելու 5 շրջանի մասին, այլ 7 տարածքների մասին, մանավանդ պատերազմի ինչ-որ փուլից: Ընդ որում,  գնալով ավելի ընդլայնված սեգմենտով: Ինչու այդ փուլերից որեւէ մեկում որեւէ նման որոշում չկայացվեց. Շատ պարզ պատճռով, մենք՝ ՊԲ-ն, գլխավոր շտաբը, բոլորս ուզում էինք բեկել պտերազմի ընթացքը: Երբ կայացվեց այսպիսի ցավոտ որոշում, երբ արդեն ակնհայտ էր, որ մենք պատերազմը ընթացքը բեկելու հնարավորություն չունենք: Մեր առաջ դրված էր խնդիր խուսափել վատթարագույնից»:

Ըստ էության, եթե մենք տեսնում ենք, թե ինչ վիճակում ենք այսօր, հետահայաց կարող ենք ասել, որ եթե մենք մի տարի առաջ համաձայնված լինեինք 5 տարածքների վերադարձի այդ բանաձեւին, ըստ էությն կունենայինք ավելի լավ վիճակ, քան ունենք այսօր: Դա ճշմարտություն է»,- հայտարարեց Փաշինյանը:

«Բայց ո՞վ է, որ Հայաստանում կհավատար, որ դա ճիշտ ճանապարհ է: Շատ քիչ մարդիկ եւ այդ թվում ես էլ չէի հավատա, որ դա ճիշտ ճանապարհ է, որովհետեւ այնքան անորոշություններ են բացվում, որ դա դառնում է խնդրահարույց: Ստացվում է, որ մենք առանց պայքարի ուղղակի որեւէ բան հանձնացինք եւ չփորձեցինք հանուն դրա պայքարել:

Ես ինչքան վերլուծում եմ, իմ սխալները տեսնում եմ այս տիրույթում: Կարելի՞ է դա սխալ համարել, եւ արդյոք դա բերում է պատասխանատվության: Այս իրավիճակն, իհարկե, բերում է պատասխանատվություն, եւ ես ամբողջապես կրում եմ այդ պատասխանատվությունը, անձամբ եմ կրում, բայց հետահայաց նայելու դեպքում ես գիտեմ, որ ինձ համար եւ ձեզ համար այդ լուծումներն ուղղակի անհնար էին:

Փաստն այն է, որ մենք եւ մեր բանակը այս պատերազմում կռվել են մինչեւ վերջ եւ անմնացորդ: Մեր զինվորները, սպաները, գեներալները, մեր ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը, Միքայել Արզումանյանը, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, բազմաթիվ հրամանատարներ, որոնք կռիվ են տվել: բայց եթե կա այսպիսի արդյունք, մենք կարող ենք ասել, որ այո, այդպես չանելը գուցե սխալ էր:

Իմիջիայլոց, միֆեր կան, որ բանաձեւերի կան, որոնց կիրառումը կամ չկիրառումը կապված է ինչ-որ արտաքին քաղաքական նրբությունների հետ: Այս խնդիրը դրված է եղել նաեւ 2015-2016 թվականին: Այս պրոբլեմատիկան ընդհանրապես արտաքին քաղաքականության հետ ոչ մի կապ չունի, դա կապ ունի ԼՂ շուրջ իրավիճակի միջազգային ընկալման հետ: Միջազգային ընկալումը հետեւյալն էր, որ 7 տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Մենք չենք կարողացել փոխել այդ ընկալումը»,- ընդգծեց վարչապետը:

https://news.am/arm/news/612519.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın