İçeriğe geçmek için "Enter"a basın

ԱԺ-ի եւ Կառավարության զանգվածային անկարգությունների քրգործով ձերբակալված քաղաքացիները 6-ն են. Աղաջանյան

ԱԺ–ի եւ Կառավարության երեկվա զանգվածային անկարգությունների դեպքերի առիթվ հարուցված քրգործի շրջանակում նախատեսված հանցագործություններ կատարելու  կասկածանքով ձերբակալվել են 6 քաղաքացի։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի եւ ՀՀ Ազգային ժողովին եւ կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով, 301.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել են Թվով 6 քաղաքացի։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա հարձակման «օպերացիայի» առավել ակտիվ մասնակիցներից երկուսը ձերբակալվածների ցանկում են։

Բոլոր հանցագործները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ»։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով արդեն իսկ կա երկու ձերբակալված անձ։ Գիշերը ցուցարարները շրջափակել են Արարատ Միրզոյանի մեքենան, նրան դուրս են բերել մեքենայից եւ ծեծի ենթարկել»։

https://news.am/arm/news/612580.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın