İçeriğe geçmek için "Enter"a basın

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում իր աղբյուրը:

«Մեր նախարարը բանակցություններ է վարել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի թեման»,- նշել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:

Շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քննարկել Ղարաբաղի հարցը։

https://www.civilnet.am/news/2020/11/08/Ռուսաստանի-և-Թուրքիայի-արտգործնախարարները-քննարկել-են-Ղարաբաղի-հարցը/406727

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın