İçeriğe geçmek için "Enter"a basın

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը դատապարտում է Դեսին քաղաքի Հայկական հիշողության պետական կենտրոնի պղծումը

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ամենայն խստությամբ դատապարտում է Դեսին քաղաքի  Հայկական հիշողության պետական կենտրոնի պղծումը՝ որպես ժխտողականության եւ ատելության դրսեւորում, որը հաջորդում է օրեր առաջ Սարսել քաղաքի Հայոց ցեղասպանության հուշակոթողի հանդեպ նմանօրինակ վանդալիզմին։

«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ամենայն խստությամբ դատապարտում է Դեսին քաղաքի  Հայկական հիշողության պետական կենտրոնի պղծումը՝ որպես ժխտողականության եւ ատելության դրսեւորում, որը հաջորդում է օրեր առաջ Սարսել քաղաքի Հայոց ցեղասպանության հուշակոթողի հանդեպ նմանօրինակ վանդալիզմին։ Այս ամոթալի ոճրագործությունները հայ ժողովրդի դեմ ատելության եւ վայրագությունների հրահրում են, նոր Ցեղասպանության զազրելի կոչ, որոնց վկայությունն են Արցախի եւ նրա ժողովրդի հանդեպ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի կողմից իրագործվող  պատերազմական հանցագործությունները»,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ։

https://news.am/arm/news/610954.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın