İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայի պաշտպանության նախարարը կմեկնի Բաքու

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կժամանի Բաքու․ այս մասին նոյեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Չավուշօղլուն նաև ասել է, որ իրենք Բաքվում են Էրդողանի հանձնարարությամբ:

«Մենք նախագահի հանձնարարություն ունենք՝ Ադրբեջանին միայնակ չթողնել այս գործընթացում, պարբերաբար այցելել Բաքու և համատեղ գործել։ Այստեղ են ժամանելու նաև մեր պաշտպանության նախարարն ու այլ գործընկերներ: Այստեղ է նաև մեր խորհրդարանի նախագահը»:

https://www.civilnet.am/news/2020/11/01/Թուրքիայի-պաշտպանության-նախարարը-կմեկնի-Բաքու/405475

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın