İçeriğe geçmek için "Enter"a basın

Ի սկզբանե խոսել ենք Ադրբեջանին 5+2 շրջանների հանձնման հնարավորության մասին՝ Ղարաբաղի գոտու որոշակի ռեժիմի ապահովմամբ․ Պուտին

Յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, այստեղ պարզ լուծումներ չկան, հանգույցը շատ բարդ է․ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղում իրավիճակի մասին՝ ելույթ ունենալով «Ռուսաստանը կանչում է» ՎՏԲ կապիտալ ներդրումային ֆորումի ժամանակ։

«Մենք ի սկզբանե խոսել ենք Ադրբեջանին 5+2 շրջանների հանձնման հնարավորության մասին՝ Ղարաբաղի գոտու որոշակի ռեժիմի ապահովմամբ, Հայաստանի հետ փոխգործակցությամբ և այլն»,- նշել է ՌԴ ղեկավարը և հարցադրում արել՝ ո՞րն է երկարաժամկետ կարգավորման էությունը և շարունակել՝ գտնել շահերի հավասարակշռություն, որը ընդունելի կլինի երկու ժողովուրդների՝ ադրբեջանցիների և հայերի համար։ 

Պուտինի խոսքով՝ պետք է նաև ստեղծել տարածաշրջանային արդյունավետ զարգացման հնարավորություններ՝ ենթակառուցվածքների ապաարգելափակմամբ։ Դա, ըստ Ռուսաստանի նախագահի, հնարավորություն կտա ներդրումներ անել այդ տարածքներում։

«Առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, որ մարդիկ չզոհվեն, որից հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ և Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա և Մինսկի խմբի այլ անդամների, այդ թվում՝ Թուրքիայի և եվրոպական երկրների մասնակցությամբ, գտնել կոնսենսուս և շահերի հավասարակշռություն»,- ասել է Պուտինը։

https://www.civilnet.am/news/2020/10/29/Ի-սկզբանե-խոսել-ենք-Ադրբեջանին-5-2-շրջանների-հանձնման-հնարավորության-մասին՝-Ղարաբաղի-գոտու-որոշակի-ռեժիմի-ապահովմամբ%E2%80%A4-Պուտին/404838

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın