İçeriğe geçmek için "Enter"a basın

Հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով 08։00-ին, ուժի մեջ կմտնի հումանիտար հրադադար․ Աննա Նաղդալյան

Հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով 08։00-ին, ուժի մեջ կմտնի հումանիտար հրադադար։ Այս մասին հայտնում է արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

«ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարություն

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:

Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին: 
Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»,- գրել է Նաղդալյանը:

https://www.civilnet.am/news/2020/10/26/Հոկտեմբերի-26-ին՝-տեղական-ժամանակով-08%D6%8900-ին-ուժի-մեջ-կմտնի-հումանիտար-հրադադար%E2%80%A4-Աննա-Նաղդալյան/404052

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın