İçeriğe geçmek için "Enter"a basın

Արցախը շատ թանկ է բոլորիս համար, տղե՛րք, հայրենիքը ձեր կարիքն ունի․ Ազատ Ասոյանի մայր

Զինուժ մեդիան տեսանյութ է հրապարակել, որում 2014թ. հուլիսի 31-ին ադրբեջանա-արցախյան շփման գծում հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունը կանխելիս զոհված շարքային Ազատ Ասոյանի մայրը կոչով է դիմում։

«Ես որպես Ազատ Ասոյանի մայր, խոնարհվում եմ բոլոր զինվորների, կամավորների, ջոկատների առաջ։ Ես հպարտանում եմ հայոց բանակով։ Այս դժվար պահին ես ուրախ եմ, որ մեր ամբողջ ազգը մի բռունցք դարձած Արցախում պաշտպանում է մեր հողը։ Արցախը շատ թանկ է բոլորիս համար, ինքը սրբավայր է, տղե՛րք, հայրենիքը ձեր կարիքն ունի»,- ասում է Ազատ Ասոյանի մայրը։

https://news.am/arm/news/608688.html?__cf_chl_jschl_tk__=bc16422e43550a4a36ede28b453365db63ead3d0-1603092512-0-AQ4YkbPXOZwXpBDNJhx01SjLoD7ZfnOgHo2DqRo2zCLTY0bbCRZhfcDQGBXHgrs0_beb_pNuc6Sn4kIEGP4zK6eioYhRq-zhE9JvPmj2veagqSc_hHElxJ_T-h0-eAjG9ylLTjveV978zZuk4EAQ0oaspa78WUxQ9Qy2ud7dmG4UiH_w_mg5oOZr1xKmgF3v4xvVnkeOrJqBqowJUfS0vJ5NVXJA51sfBlErE5aj3sTN3Uuy8iSAzI7cqJAj9YCf9VPAqZaG5CGx4ofF_WXWZBKMIUDBvvUIP2m6hxxZJfou

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın