İçeriğe geçmek için "Enter"a basın

Բաքուն մերժել է ԿԽՄԿ միջնորդությամբ վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու ջանքերը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդության փորձը մերժելու վերաբերյալ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. 

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ս․թ․ հոկտեմբերի 18-ին մարդասիրական զինադադար հաստատելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու համար։ 

Սակայն այս քայլը, որը արվում էր թե՛ հոկտեմբերի 17-ի և թե՛ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համաձայնությունների տառին և ոգուն համապատասխան, կտրականապես մերժվել է  պաշտոնական Բաքվի կողմից։ 

Տեղի ունեցածը վկայում է, որ Ալիևյան կլանը, դառնալով տարածաշրջանում թուրքական ծավալապաշտության գործիք, մտահոգված է միայն սեփական իշխանության պահպանմամբ և, սարսափելով պատերազմ սանձազերծելու ու բազմաթիվ կորուստներ ունենալու համար իր սեփական ժողովրդի առջև պատասխան տալու հեռանկարից, փորձում է հետաձգել իրականության հետ առերեսվելու անխուսափելի պահը»։

https://armedia.am/arm/news/88162/baqun-merzhel-e-kkhmk-mijnordutyamb-viravor-zintsarayoxnerin-martadashtic-durs-berelu-janqery-hh-agn.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın