İçeriğe geçmek için "Enter"a basın

Վալերի Բուայե. էթնիկ զտում սկսելուց հետո Ադրբեջանն անցնում է մշակութային զտման փուլի

Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն վրդովմունք է հայտնել՝ կապված Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն ուղղված հարվածների հետ:

«Էթնիկ զտում սկսելուց հետո Ադրբեջանն անցնում է մշակութային զտման փուլի՝ այդպիսով հիշեցնելով 1915-ի ցեղասպանության մասին…Միջազգային հանրությունը չի կարող ասել, որ չգիտեր…»,-գրել է նա Twitter-ի իր էջում:   

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հարվածներ են հասցվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն: Ավելին, երբ արտասահմանցի լրագրողները փորձել են նկարահանել հարվածի հետեւանքները, ադրբեջանական կողմը կրկին հարված է հասցրել եկեղեցուն, ինչի հետեւանքով լրագրողները վնասվածք են ստացել:    

https://news.am/arm/news/607045.html?__cf_chl_jschl_tk__=d04df30bf96fb6c837000a9b97b48481e9235570-1602253765-0-AV2g-3PadOKOkbIMbOTnuD__RHyCpOsd59s4ehhG-tSbFBx3VOOtMtWwwTXaoaijxPyRxtdE5nVdhVL5hXY-t1N5gCBHx1PDrkbXNtW4ZXTMtNgPaiL0aY83qEOloU2dqXlSZQZOqF9kn1xXnGtVR9JBKMSQ4z0Mi2f50Zue77DdrbeFJ1Zyhzwg7CPjI6PWQQqgR3ceWaBDNovgG9Cvsb3qO_YROrBtt4ZIRznAJLVT8XhAa-mr4hjhOTLB07X32e3zOqAVDnEx4BWWBj72nmCy5grs-aw0jMfW1KfEewQy

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın