İçeriğe geçmek için "Enter"a basın

«Ավրորա»-ի հիմնադիրները 1 մլն դոլար են նվիրաբերում «Հայաստան» հիմնադրամին և նախաձեռնում են 1 մլն դոլարի հատուկ ծրագիր

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը 2 միլիոն ԱՄՆ դոլար օժանդակություն կտրամադրեն Հայաստանին և Արցախին: Գումարը կուղղվի երկրների անմիջական կարիքները հոգալուն և պատերազմից տուժած երիտասարդ սերնդի կրթական և այլ օժանդակության ֆինանսավորումն ապահովելուն:

Այս մասին տեղեկացնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից:

Աֆեյան, Գրեգորյան և Վարդանյան ընտանիքները 1 միլիոն դոլար են նվիրաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ իրենց ուժերը միավորելով Հայաստանի ու Արցախի քաղաքացիների, հայկական համաշխարհային համայնքի անդամների և հայերի բարեկամների հետ: Ի լրումն դրա, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և UWC Դիլիջան դպրոցը, որոնք երկուսն էլ Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններ են, հայտարարում են ևս 1 մլն դոլարի հատուկ ծրագրի և միջազգային դրամահավաքի ձեռնարկումների մեկնարկի մասին՝ ապահովելու համար հետագա ֆինանսավորում, որը կուղղվի պատերազմից տուժած հայ երեխաների կրթությանն ու բարեկեցությանը:

«Մենք խորապես անհանգստացած ենք և վշտացած Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ հարձակումով և տարածաշրջանում զինված հակամարտության բռնկումով: Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ իրականացված այս ուժգին հարձակումները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության էսկալացիան՝  խոշոր տրամաչափի զենքերով խաղաղ բնակչության թիրախավորումը և հարձակումը քաղաքացիական ենթակառուցվածքների վրա»,- նշել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները և հավելել, որ 2015 թվականին՝ օսմանյան թուրքերի իրագործած Հայոց ցեղասպանության հարյուրամյակի  հիշատակի օրը, իրենք սկիզբ են դրել միջազգային մրցանակի ու մարդասիրական նախաձեռնության՝ հարգելու հայերին փրկողների հիշատակը:

Նախաձեռնության համահիմնադիրները ընդգծել են, որ երբեք չէին պատկերացնի, որ ներկա ժամանակներում ևս ագրեսիաների հաղթահարման համար հայերն աջակցության կարիք կունենան, ինչպես այսօր։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ծայրահեղ կարիքի այս պահին օգնության ձեռք են մեկնում մեզ»,- հայտնել են համահիմնադիրները:

մարդասիրական նախաձեռնության և #AraratChallenge շարժման կայքերի միջոցով:

https://armedia.am/arm/news/87544/avrora-i-himnadirnery-1-mln-dolar-en-nviraberum-hayastan-himnadramin-ev-nakhadzernum-en-1-mln-dolari-hatuk-tsragir.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın