İçeriğe geçmek için "Enter"a basın

«Փաստ». Ստամբուլյան կոնվենցիան կքննարկվի սեպտեմբերին. Փաշինյանը հորդորել է պատրաստվել առաջիկա գրոհներին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առանցքային թեմաներից մեկը, որի հետ կապված օրվա իշխանությունները կոշտ քննադատության են ենթարկվում, կապված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ։ Պարբերաբար նշվում էր, որ իշխանությունները հարմար առիթ են փնտրում այն խորհրդարանում անցկացնելու համար։

Սակայն քիչ չեն նրանք, որոնք հավատալով իշխանություններին, վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը երբեք նման քայլի չի գնա: «Փաստ» թերթի ունեցած տեղեկության համաձայն, այս թեման նոր զարգացում է ստանում։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերին Ստամբուլյան կոնվենցիան տանել խորհրդարան՝ այն վերջապես վավերացնելու նպատակով։

Մեր աղբյուրը փոխանցել է նաեւ, որ Փաշինյանն իր թիմակիցներին հորդորել է ամեն կերպ պատրաստվել առաջիկա գրոհներին, որոնք կլինեն ընդդիմախոսների կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

https://news.am/arm/news/599120.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın