İçeriğe geçmek için "Enter"a basın

Իրաքահայ համայնքը $ 90.700 է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Սփյուռքի ձայնը

Իրաքում գործող ազգային կազմակերպությունների և անհատների նախաձեռնությամբ, ՀԱԵ Իրաքի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի բարձր հովանու ներքո վերջին շրջանում տեղի է ունեցել դրամահավաք, որի ընթացքում հավաքված շուրջ 90.700 ԱՄՆ դոլարն ամբողջովին փոխանցվել է Երևան՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին. այս մասին Yerkir.am-ին փոխանցեց ՀԱԵ Իրաքի թեմի Ազգային կենտրոնական վարչության ատենապետ, ազգային և հասարակական գործիչ Մելքոն Մելքոնյանը՝ հիշեցնելով, որ դրամահավաքի նախօրեին իրաքահայությանն ուղղված իր ուղերձով հանդես էր եկել թեմի առաջնորդ Սրբազան Հայրը, ով կոչ էր արել ակտիվորեն մասնակցել ձեռնարկին և նեցուկ կանգնել Հայոց բանակին ու Հայաստանի սահմաններն անառիկ պահող հայ զինվորներին ու սպաներին։  

Հանգանակված դրամագլուխը Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ համագործակցաբար արդեն փոխանցվել է Երևան։

http://www.yerkir.am/news/view/210033.html?fbclid=IwAR0INMSDgf51IKWeIdidzM1HJfv63gstJQLlMeUQKoTFBCpWjWTN-9Z2_CE

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın