İçeriğe geçmek için "Enter"a basın

Չավուշօղլուի կոշտ հայատարարությունը Հայաստանի հասցեին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի պետական TRT haber-ի ուղիղ եթերում անդրադաձել է ՀՀ-ԱՀ սահմանին ընթացող մարտերին։ Նա նշել է․ «Հայաստանը թող խելքը գլուխը հավաքի։ Մեր բոլոր հնարավորություններով Ադրբեջանի կողքին ենք»։

Չավուշօղլուի համոզմամբ՝ Ադրբեջանի բանակը արել է ինչ անհրաժեշտ է և հետ է շպրտել հարձակումները։ Թուրքիայի արտգործնախարարի պնդմամբ՝ Հայաստանը, նոր բախման գոտիներ ստեղծելով, ցանկանում է ուշադրությունն այլ ուղղությամբ շեղել։

Նա ընդգծել է, որ Թուրքիան իրենից կախված ամեն աջակցություն կցուցաբերի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար՝ հավելելով, որ Ադրբեջանը հակամարտության վերաբերյալ ինչպիսի լուծում նախընտրի, Թուրքիան նրա կողքին է լինելու։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ։

https://www.ermenihaber.am/tr/news/2020/07/13/Չավուշօղլու-Հայաստան-ԹՀ/187840

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın