İçeriğe geçmek için "Enter"a basın

Նամազի կանչ` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում. TikTok-ում սկանդալային տեսանյութ է տարածվում

«TikTok» սոցիալական վիդեոցանցի թուրքական տիրույթում տարածվում է մի սկանդալային տեսանյութ, որում տղամարդը Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում ազան (մուսուլմանական աղոթքի` նամազի կանչ) է կանչում։

Ազան կանչող տղամարդը, որը, ըստ ամենայնի, նաև սոցիալական հարթակում վերոնշյալ տեսանյութը տարածող նույն ինքը Բյուշրա (Büşra) անունով օգտատերն է, տեսանյութը այսպես է վերնագրել. «Մեկ րոպեով կենդանություն են առնում եկեղեցու նեղ պատերը»։

Տեսանյութը ունի  մոտ 37000 հավանում (like) և 600-ից ավել մեկնաբանություն։

Նշենք, որ տեսանյութը նոր չէ, և դեռևս 2017թ հրապարակվել է Youtube-ում, սակայն «TikTok»-ում հայտնվել է ընդամենը օրեր առաջ։

Հավելենք, որ քրիստոնյաների սրբավայրերի  և հավատացյալների զգացմունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը Թուրքիայում նոր երևույթ չէ:

https://www.ermenihaber.am/am/news/2020/06/26/Վան-Աղթամար-Խաչ-ազան/186662

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın