İçeriğe geçmek için "Enter"a basın

Քոչարյանը 2 մլրդ դրամի գրավի դիմաց ազատ կարձակվի կալանքից

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը բավարարվեց․ ՀՀ 2-րդ նախագահը կալանքից ազատ կարձակվի, նրա նկատմամբ կիրառվեց գրավ՝ 2 միլիարդ դրամ գրավի չափով։ Նիստը նախագահում էր դատավոր Արսեն Նիկողոսյանը։

Վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Ավելի վաղ Վարչական դատարանը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, որի համաձայն՝ միչև նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ավարտը Քոչարյանը մնալու էր «Իզմիրլյան» ԲԿ-ում։

***

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի նախագահական ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2019-ի հունիսի 25-ից։

Ռոբերտ Քոչարյանը առաջին անգամ կալանավորվեց 2018-ի հուլիսի 27-ին: 2018-ի օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Քոչարյանն ազատ արձակվեց։

2018-ի նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչի որոշումն ու գործն ուղարկեց վերաքննության։ Դեկտեմբերի 7-ին Քոչարյանը կրկին կալանավորվեց։

2019-ի մայիսի 18-ին առաջին ատյանի դատարանը Արցախի նախկին և գործող նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին։

2019-ի հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը, Քոչարյանը կրկին կալանավորվեց։

https://www.civilnet.am/news/2020/06/18/Քոչարյանը-2-մլրդ-դրամի-գրավի-դիմաց-ազատ-արձակվեց-կալանքից/387835

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın