İçeriğe geçmek için "Enter"a basın

«Միասին մենք կարող ենք» համահայկական ֆլեշմոբի արդունքում հնարավոր է՝ ստեղծվի աշխարհի ամենամեծ փազլը (ֆոտո)

«Թովմասյան» բարեգործական հիմնադրմի՝ վաղը կայանալիք առցանց համերգի  ընթացքում կլինի նաեւ ֆլեշմոբ, որը կանցկացվի «Միասին մենք կարող ենք» խորագրի ներքո: Հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց, որ մասնակցել ցանկացողները կարող են հիմնադրամի կայքէջում տեղադրել իրենց լուսանկարները՝ ֆլեշմոբի կարգախոսի գրառմամբ:

«Ամբողջ աշխարհում ֆլեշմոբին միացող մարդիկ դա անում են իրենց լեզուներով ու տեղադրում կայքում: Այնուհետեւ հավաքված տեսանյութերով մենք կունենանք նոր երգի տեսահոլովակ, իսկ նկարներով հավաքվելու է փազլ. մեծ փազլի վրա կլինեն մարդկանց նկարները՝ «Միասին մենք կարող ենք» գրառումներով: Փազլի մեծությունը կախված կլինի հավաքված նկարների քանակից: Եթե մասնակիցները կարողանան հավաքել տասնյակ հազար կամ 5200-ից ավել նկար, ուրեմն այն կլինի աշխարհի ամենամեծ փազլը, ինչով մենք կկարողանանք հպարտանալ»,-իր խոսքում նշեց նա:

Բարեգործական համերգի շրջանակում կանցկացվի նաեւ աճուրդ, որին մասնակցելու են հայ եւ արտասահմանցի մի շարք հայտնիներ, այդ թվում՝ նկարիչ Շմավոն Շմավոնյանը, ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանն ու Պոլ Պոգբան, Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, հոլիվուդյան դերասանուհի Միլա Յովովիչն ու այլք: Նրանք աճուրդի կհանեն իրենց պատկանող անձնական իրեր:

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի օնլայն համերգը կհեռարձակվի վաղը՝ մայիսի 2-ին, հիմնադրամի յութուբյան պաշտոնական ալիքում: Ցանկացողները համերգը կարող են դիտել նաեւ VR տեխնոլոգիաների միջոցով, որի տոմսն արժե 5 դոլար:

Համերգին իրենց մասնակցությունն է հայտնել ավելի քան 60 արտիստ՝ Հայաստանից եւ արտերկրից: Ողջ հասույթը ուղղվելու է Հայաստանում Covid19-ի կանխարգելմանն ու համապատասխան դեղորայքի ու սարքավորումնռրի ձեռքբերմանը:

https://news.am/arm/news/575982.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın