İçeriğe geçmek için "Enter"a basın

Հոգեւորականների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Գարեգին Բ-ն. Հնչեց Հայր մերը (ֆոտո)

Քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Գարեգին Բ Ամենայն հայոց կոթողիկոսը՝ հոգեւորականների ունեկցությամբ: Նրանք պահպանում էին սոցիալական հեռավորություն:

Հոգեւորականները կաթողիկոսի գլխավորությամբ անմար կրակի մոտ հնչեցրեցին Հայր մերը, խնկարկեցին, այնուհետեւ Ամենայն հայոց կաթողիկոսը աղոթք բարձրացրեց առ Աստված:

Նշենք, որ այսօր առավոտից անձրեւի տակ հնչում է դաշնամուրի կենդանի երաժշտություն:

Քաղաքական ու հոգեւոր վերնախավը մոտենում են, ծաղկեպսակներ են դնում հուշահամալիրին, ապա կարմիր վարդեր՝ անմար կրակի մոտ:

Այս պահի դրությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ միայնակ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ տիկնոջ հետ, Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը՝ միայնակ:

Նշենք, որ նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դեպի հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները փակ են մինչեւ ապրիլի 25-ը՝ ժամը 22-ը։

Ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500՝ արտասահմանից։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին։

https://news.am/arm/news/574496.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın