İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայում դժգոհ են ռուսական եթերով ցուցադրված Արևմտյան Հայաստանի քարտեզից

Թուրքիայում նոր-նոր էին հանդարտվել բարկության կրքերը՝ կապված Չինաստանի կողմից Արարատ լեռը որպես Հայաստանի խորհրդանիշ հիշատակելու փաստի հետ, հիմա էլ դժգոհության նոր ալիք է բռնկվել։ 

Ռուսական «HTB» հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդումներից մեկի ժամանակ ցուցադրվել է Սևրի պայմանագրով նախատեսված Հայաստանի սահմանները, ինչպես նաև «Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն» կազմակերպության կողմից օգտագործվող Արևմտյան Հայաստանի դրոշը։

Թուրքիայից առաջինն արձագանքել է զավեշտալի հայտարարություններով հայտնի, հակահայկական տխրահռչակ «ASİMDER» կազմակերպության («Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն») ղեկավար Գյոքսել Գյուլբեյը։

Նա նշել է, որ Ռուսաստանը և Ֆրանսիան բացահայտ աջակցություն են ցուցաբերում Թուրքիայի հողերի վրա պետություն հիմնելու երազանք փայփայող հայերին։

«Այսպես կոչված Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության հիմնումը թույլ տված Ֆրանսիան հիմա էլ աչք է փակում Արևմտյան Հայաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթացի վրա»,- բողոքել է Գյուլբեյը։ 

Իսկ Ռուսաստանին վերջինս մեղադրել է դարեր շարունակ «թուրքերի արյունը թափելու և հայերի ձեռքով մուսուլմանների կոտորածներ իրականացնելու մեջ»։

https://www.ermenihaber.am/am/news/2020/04/20/Ռուսաստան-Թուրքիա-Հայաստան/181498

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın