İçeriğe geçmek için "Enter"a basın

Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել. նախարարը լուսանկար է հրապարակել

Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Այս մասին Facebook_ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել:

«Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե’ երեխան, թե’ մայրը իրենց լավ են զգում:

Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ:

Առողջություն եմ մաղթում նրանց»,-գրել է նա:

https://news.am/arm/news/573130.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın