İçeriğe geçmek için "Enter"a basın

40 արտիստների մասնակցությամբ մեծ համերգ՝ VR տեխնոլոգիաների միջոցով. թողարկվել է թիզերը

Երկու շաբաթից տեղի կունենա համահայկական աննախադեպ ինտերակտիվ առցանց բարեգործական համերգային ծրագիրը՝ VR տեխնոլոգիաների միջոցով։ «ԹՈՎՄԱՍՅԱՆ» բարեգործական հիմնադրամի կազմակերպած համերգին, որն առաջինն է աշխարհում, կմասնակցեն 40 ճանաչված և սիրված հայ արտիստներ։

Այն միաժամանակ ուղիղ կհեռարձակվի Երևանից և Լոս Անջելեսից 02.05.2020 20:20՝ Երևանի և 9:20am՝ Լոս-Անջելեսի ժամանակով:

Կազմակերպիչները թողարկել են համերգային նախագծի թիզերը՝ երեք լեզուներով։

Համերգի ողջ հասույթը կուղղվի Հայաստանում #covid19-ի դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք:

https://news.am/arm/news/572920.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın