İçeriğe geçmek için "Enter"a basın

«Էքսպերիմենտ եմ արել». Փաշինյանն ուղիղ եթերում զանգահարում է պատահական համարների եւ զրուցում մարդկանց հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում զանգահարում է պատահական հեռախոսահամարների եւ զրուցում է քաղաքացիների հետ:

Նախքան զանգահարելը նա իր խոսքում նշեց, որ ամենակարեւոր խնդիրներից մեկը, որ այսօր ունի, քաղաքացիների հետ շփումներ ապահովելն է:

«Գիտեք, որ արտակարգ դրության դրության պայմաններում դա ճիշտ չի անելը, հակառակ դեպքում կստացվի, որ մենք մեր սահմանած կանոնները խախտում ենք;

Մյուս կողմից շատ կարեւոր է իմանալ, թե ինչ են զգում մեր քաղաքացիներն այս օրերին, ինչպես են ապրում, ինչպես են հաղթահարում, դիմանում սահմանափակումներին:

Ես առավոտից էքսպերիմենտ եմ արել, զանգել եմ պատահական համարով եւ զրույց եմ ունեցել մի ընտանիքի անդամների հետ կապված ընթացիկ իրավիճակի հետ: Դա օգնում է ինձ խնդիրներն ավելի լավ հասկանալու, տնտեսական, սոցիալական աջակցության փաթեթների ձեւավորման գործում ավելի ճշգրիտ լինելու հարցում:

Քանի որ հիմա քաղաքային հեռախոսներ շատերը չեն օգտագործում, իսկ մեզ պետք է հասցեական լինել, իմ ձեռքի տակ այս պահին պատահականության սկզբունքով համարներ են, որոնք վերջին մի քանի օրվա մեջ օգտագործվել են: Ես այդ համարներով կզանգեմ, որպեսզի տեսնենք,թ ե ինչ են մտածում մարդիկ»,-ասաց նա:

https://news.am/arm/news/568749.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın