İçeriğe geçmek için "Enter"a basın

Կորոնավիրուսի վարակման 16 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 265-ի. բուժվածներինը՝ 16-ի

Հայաստանում մարտի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 249 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ մարտի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 265 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 1315 թեստավորման դեպքում:

Ապաքինվել է 16 անձ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 24-ի դրությամբ  Հայաստանում կորոնավիրուսով վարակված 14 քաղաքացի բուժվել է, 88-ը դուրս են եկել մեկուսացումից: Վարակակիր շրջանում 65-ից բարձր տարիքի կա 11 հոգի, 70-ից բարձր տարիքի 5 հոգի:  Ընդհանուր առմամբ թոքաբորբով հիվանդ է 30 հոգի: Նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մեկի վիճակը, ով 77 տարեկան է, ծայրահեղ ծանր է: Երեկվա դրությամբ Հայաստանում կա 868 մեկուսացված քաղաքացի, 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում։

https://news.am/arm/news/568153.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın