İçeriğe geçmek için "Enter"a basın

Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի 194 դեպք. Նիկոլ Փաշինյան

Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի 194 դեպք։ Այս  մասին ֆեյսբուքյան լայվով հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ֆեյսբուքյան լայվով ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը:

«Մեզ ամենահետաքրքրող հարցը այս պահին թե ինչպիսի ազդեցություն է ունենում տաք եղանակը կորոնավիրուսի վրա:Դեպքերի ավելի քան 70-75 տոկոսը ճյուղավորված են այսպես ասած Էջմիածնի եւ արտադրամասի դեպքերից: Կարող ենք ասել, որ Էջմիածնի ճյուղի զարգացումը կարողացել ենք կանգնացնել, հիմա աշխատում ենք կանգնեցնել արտադրամասի ճյուղի զարգացումը»,-ասաց նա:

Անդրադառնալով հիվանդների վիճակին`Փաշինյանը ասաց, որ հաստատված դեպքերի 78 տոկոսը ընդհանրապես չունի ջերմություն, 37-38 աստիճան ջերմություն ունեն  18 տոկոսը եւ 38-39 աստիճան ջերմություն ունեն 3 տոկոսը եւ 39-ից բարձր ջերմություն ունի հիվանդներից ընդմենը 1 տոկոսը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսով վարակման 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ:

https://news.am/arm/news/567603.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: