İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայում արգելվել է հայ հեղափոխական գործչի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրումը

Թուրքիայի Անկարա և Ստամբուլ քաղաքներում պատկան մարմիններն արգելել են հայ հեղափոխական Արմենակի (Օրհան Բաքըր) մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրումը։ Ֆիլմը կրում է  «Արմենակ. ճակատի վրա թրի սպին» անվանումը։

Արմենակը, ըստ միջոցառման կազմակերպիչների մեկնաբանության, հանդիսանում է թուրք, քուրդ, հայ, հույն և այլ ազգերի եղբայրության պատմական խորհրդանիշերից մեկը։ Եվ այս առումով միայն ծայրահեղ ու հետադիմական հայացքներ ունեցողներն են, որ կարող են անհանգստանալ նման մարդու մասին ֆիլմի ցուցադրմամբ։

Հունվարի 26-ին Ստամբուլի Հասան Յուջելի անվան մշակույթի կենտրոնում ֆիլմի ցուցադրումը և Արմենակին նվիրված միջոցառումը նախ արգելվել է Քարթալ վարչական շրջանի ոստիկանապետի, ապա նաև Անկարայի նահանգապետարանի կողմից:

Կազմակերպիչները նշում են, որ արգելող որոշումները չունեն իրավական ոչ մի հիմք։ Ըստ նրանց՝ միայն հայերի նկատմամբ պատմական թշնամանքն ու հեղափոխության գաղափարախոսության նկատմամբ ունեցած վախն է թուրք իշխանավորներին դրդում նման անհանդուրժողական և անխոհեմ վարքի:

Տարածված հայտարարության մեջ նախաձեռնող խումբը պահանջում է վերացնել ֆիլմի ցուցադրության արգելքը՝ ակնկալելով հասարակության աջակցությունը։ 

Ստորագրահավաքին մասնակցելու և աջակցելու համար նշված են հետևյալ հղումները և էլեկտրոնային փոստի հասցեն՝

https://www.change.org/p/justiz-der-t%C3%BCrkei-alninda-kili%C3%A7-yarasi-armenak-belgeselinin-yasaklanmasini-kiniyoruz

http://www.armenakbakirciyan.net/

https://www.facebook.com/maycolective

maycolective@web.de

https://www.ermenihaber.am/am/news/2020/02/10/Թուրքիա-ֆիլմ-Արմենակ/175647

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın