İçeriğe geçmek için "Enter"a basın

Վիրահատվել է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը. Արմեն Սարգսյանն այնտեղ է. այցելության է եկել նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Աստղիկ» բժշկական կենտրոնում այսօր վիրահատվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը՝ Նունե Սարգսյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  հայտեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Արմեն Սարգսյանն այս պահին բժշկական կենտրոնում է։

168.am-ի փոխանցմամբ, նրան տեսակցության է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս տեղեկության վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից. Նա նշեց, որ ինքը նման տեղեկություն չունի:

https://news.am/arm/news/559198.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın