İçeriğe geçmek için "Enter"a basın

2019-ին «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորահոսքը հատել է 3 միլիոնի շեմը

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղեւորների թիվը գերազանցեց 3 միլիոնի շեմը, ինչի կապակցությամբ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից Մոսկվայից Երեւան ժամանած բոլոր ուղեւորներին մատուցվեց անակնկալ: Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Վերջիններիս շնորհիվ էլ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այսօր գրանցեց նման ցուցանիշ, որը տարվա կտրվածքով առաջին անգամ է արձանագրվում:

Հավելենք նաեւ, որ 2018 թվականին ուղեւորահոսքը «Զվարթնոց» օդանավակայանում եղել է 2,690,727 ուղեւոր:

https://news.am/arm/news/552406.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın