İçeriğe geçmek için "Enter"a basın

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 150 հազար դոլար է տրամադրում Լիբանանի հայկական վարժարաններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը այցելել է Բեյրութ՝ լիբանանահայ 18 վարժարաններին փոխանցելու 150 հազար դոլարի նվիրատվություն, որից 50 հազարը՝ Արցախի կառավարությունից։ 

«Սրանով զորակցում ենք համայնքին ու նաև կոչ ենք անում համայն հայությանը ուշադրությունը բևեռելու այս տագնապին ու կանգնելու Լիբանանի հայ համայնքի կողքին»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։

Ինչպես հաղորդում է Լիբանանի Ազգային առաջնորդարանը, Արշամյանին ընդունել է Լիբանանի հայոց առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոսը՝ Լիբանանի թեմի քարոզիչ Հոգշ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի և Ազգային վարչության Կրոնական ժողովի ատենապետ Արժ. Տ. Սարգիս աւ. քհն. Սարգիսեանի ու Քաղաքական ժողովի ատենապետ Րաֆֆի Սիսլեանի մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի մարմնի ատենապետ Սարգիս Արմէնեանն ու փոխատենապետ Գրիգոր Թէրզեանը, Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը։

«Այս իրավիճակում, երբ Լիբանանի սոցիալ-տնտեսական տագնապի պատճառով լիբանանահայությունը դիմագրավում է տնտեսական ծանր պայմաններին, Ձեր զորակցությունը երաշխավորում է հայ դպրոցի հայեցի դաստիարակության և հայապահպանման նվիրական առաքելության անընդմեջ շարունակականությունը։ Ձեր փոխանցած 150 հազար դոլարը Ազգային առաջնորդարանը պետք է բաժանի լիբանանահայ 18 վարժարանների` 5020 աշակերտի կրթաթոշակի։ «Հայաստան» համահայկական հիմնադրամին այս զորակցությունը համարում ենք Հայաստան-Սփյուռք միասնականության և գործակցության շոշափելի արտահայտություն, որիհամար հայտնում ենք մեր հայորդիների երախտագիտությունը»,- ասել է Լիբանանի հայոց առաջնորդ Նարեկ արքեպիսկոպոսը։

https://www.civilnet.am/news/2019/12/16/«Հայաստան»-համահայկական-հիմնադրամը-150-հազար-դոլար-է-տրամադրում-Լիբանանի-հայկական-վարժարաններին/372517

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın