İçeriğe geçmek için "Enter"a basın

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Անկարայում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Դևիդ Սեթրֆիլդը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն:

Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից 1915-ի դեպքերի վերաբերյալ ընդունած պատմական ու իրավական հիմքից զուրկ որոշման և «խաղաղության ակունք» գործողության հետ կապված մեր երկրի նկատմամբ պատժամիջոցներ նախատեսող օրինագծի ընդունման կապակցությամբ ԱՄՆ դեսպան Դևիդ Սեթրֆիլդը կանչվել է արտգործնախարարություն»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

https://www.ermenihaber.am/am/news/2019/10/30/Անկարա-ԱՄՆ-Թուրքիա/168221

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın