İçeriğe geçmek için "Enter"a basın

«Բաց հասարակությունների հիմնադրամ»-ի դիմաց իրավապաշտպանները նարդի ու շախմատ են խաղում

«Բաց հասարակությունների հիմնադրամ»-ի հայաստանյան գրասենյակի դիմաց այսօր՝ սեպտեմբերի 30-ին, առավոտից Հայաստանի մի խումբ իրավապաշտպաններ ակցիա են իրականացնում՝ նարդի եւ շախմատ խաղալով։

Ակցիային մասնակցում են իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

Իրավապաշտպաններին ակցիայի ընթացքում միացան  նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյանը եւ Գայանե Աբրահամյանը։

Այս ակցիայով իրավապաշտպաններն իրենց աջակցությունն են հայտնում «Բաց հասարակությունների հիմնադրամ»-ի աշխատակիցներին։ Նշենք, որ «ՎԵՏՕ» շարժման անդամները՝ Նարեկ Մալյանի գլխավորությամբ, հաճախ բողոքի ակցիաներ են իրականացնում գրասենյակի դիմաց, աշխատանքային օրերին հերթապահում են այնտեղ եւ հարցեր ուղղում գրասենյակ այցելողներին: «Բաց հասարակության հիմնադրամի» հայաստանյան գրասենյակից աշխատակիցները բողոքում են, որ շարժման անդամները հաճախ վիրավորում են գրասենյակ մուտք գործողներին, ոտնահարում նրանց իրավունքները։ «ՎԵՏՕ»-ի անդամներն այսօր առավոտյան հիմնադրամի բակում գետնին, շենքի պատերին՝ «սորոսի վաստակներ» գրություն էին թողել։

https://news.am/arm/news/536201.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın