İçeriğe geçmek için "Enter"a basın

ՀՀ🇦🇲 անկախության 28-ամյակին նվիրված միջոցառում Վիլնյուսում🇱🇹

Սեպտեմբերի 21-ին Վիլնյուսի Սբ. Կատարինե եկեղեցում տեղի ունեցավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը՝ նվիրված ՀՀ անկախության 28-ամյակին, որը կազմակերպել էին Լիտվայում ՀՀ դեսպանությունը «Ուգնելե» լիտվական երաժշտական դպրոցի հետ միասին:

Միջոցառմանը ներկա էր Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դարիուս Սկուսևիչիուսը, Լիտվայի օրենսդիր և գործադիր մարմինների և պետական տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Վիլնյուսում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, Լիտվայի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ասպարեզների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Tigran Mkrtchyan նշեց, որ Հայաստանում և Լիտվայում սկսված անկախության շարժումներն անցնում էին փոխադարձ համերաշխության և աջակցության կոչերով, ու պատահական չէ, որ Լիտվան աշխարհում առաջին պետությունն է, ով ճանաչել է ՀՀ անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել մեր երկրի հետ:

Անդրադառնալով երկու երկրների միջև հարաբերությունների ներկա մակարդակին՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, և օրեր առաջ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը նոր շունչ և խթան կհաղորդի Հայաստան-Լիտվա բազմոլորտ համագործակցությանը:

Ներկայացնելով օրվա մշակութային մասը՝ Տիգրան Մկրտչյանը նշեց, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը ստեղծվել է 1992 թ.՝ Հայաստանի անկախության վերանվաճումից անմիջապես հետո, մաեստրո Տիգրան Հեքեքյանի կողմից , և տարիների ընթացքում դարձել է անկախ Հայասանի լավագույն մշակութային բռենդներից մեկը: Դեսպանը հավելեց, որ խորհրդանշական է, որ անկախության տոնը նշվում է հենց անկախության սերնդի ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

Միջոցառման համերգային ծրագրին հաջորդեց ընդունելություն:

https://www.facebook.com/armemblit/?__tn__=kCH-R&eid=ARC364-GWENhJ9ula2_mVwbcklyqi0_69LjYE_RzJoMN9WpcaU7FPhbrOPP3067NEnhe4F_elAjf8kDU&hc_ref=ARR9gCzprNYzzzPKLoGfCPMFLR2uW2lkjQ4-qqjqKn2_8iByc26z68YC-c-youKq56A&fref=nf&__xts__[0]=68.ARBH4FFrAsODO-eeqwSpBlAkBxFtJCD7efW0LcLKY67ugL5x1Tw_dZL81992aC1JUEwSQkfH8wlypOk_phA5j_D_dmXAmEqgOyocQSRUl8vpKPo7l0ajMeN8WlKPr76mfCyZfO3tNcABLwK2Da6-1vPqeRH_x2JEFXqmcX0qRBhKYVOyZIVxSh8bMh5shNGS4hiYceR7YHvMjieaDf6lIR4R2nLExqgDY2kJKDmQgsFvCqfjS6Y_oTy1QApwTXGtctbRNtTMQYh1HE0EEfQYTMhfP09VXDZVDRaO6yCyE4y2mMq1DO98A3KXS2SQoWnnV_hLz1E_S1jQ8uMIr7qZraKmwoFJE_Q3D7X8Ui94EiwU3n4myI-Pw7IF_YBP

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın