İçeriğe geçmek için "Enter"a basın

«Իմ քայլի» պատգամավորը Վարդավառին Բաղրամյան պողոտայում գորգ է լվանալու

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը Վարդավառի առթիվ միջոցառում է նախաձեռնել, որը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ։ Այս մասին ասված է միջոցառման ֆեյսբուքյան էջում։

«Հուլիսի 28-ին հրավիրում ենք Ազգային ժողովի այգի` մասնակցելու Վարդավառի առթիվ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնած միջոցառմանը:

Միջոցառումը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետեւ կմեկնարկի Վարդավառը:

Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» եւ Հայկական գորգի ազգային կենտրոնի կողմից ներկայացվող հայկական ձեռագործ գորգեր։ Կանցկացվեն գորգագործության վարպետաց դասեր, կզրուցենք գորգերի մասին, կխաղանք քվեսթ:

Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» երաժշտական խմբի համերգով»,–ասված է գրառման մեջ:

https://news.am/arm/news/525566.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: