İçeriğe geçmek için "Enter"a basın

Շուրջ 20 տարվա անցումային շրջանից հետո ՀՀ-ն ակնհայտ մարտահրավեր ունի. Ավինյանը Բոստունում հանդիպել է հայ համայնքի հետ

Հուլիսի 19-ին Բոստոնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ միասին հանդիպել է հայ համայնքին։

Իր ելույթի ընթացքում Տիգրան Ավինյանն ասել է, որ ավելի քան երկու տասնամյակ տեւած տնտեսական անցումային շրջանից հետո Հայաստանը ակնհայտ մարտահրավեր ունի` առաջանցիկ տեմպերով բարելավելու տնտեսության արտադրողականությունը եւ մրցունակությունը։ Այս նպատակին հասնելու ճանապարհին Հայաստանում առանցքային դեր է խաղալու մարդկային ներուժի շարունակական զարգացումը, հետեւապես` կառավարության առաջնահերթությունն է կրթության, գիտության եւ առողջապահական ծառայությունների որակի եւ հասանելիության բարձրացումը, դրանք առավել մարդակենտրոն դարձնելը։

Փոխվարչապետը նշել է, որ ժամանակակից աշխարհում որեւէ երկիր չի կարող հասնել կայուն զարգացման բարձր մակարդակի առանց գիտելիքների եւ տեխնոլոգիաների ու մարդկային ներուժի զարգացման, եւ կառավարությունն առավելագույնս նպաստելու է նորարարական գաղափարների ու նախաձեռնությունների իրականացմանը։

Նա համոզմունք է հայտնել, որ հայության ստեղծարար ներուժը ունակ է բավարարելու ոչ միայն մեր, այլեւ միջազգային հանրության կարիքները,  եւ կարող ենք արժեք ստեղծել ամբողջ աշխարհի համար: Առաջիկա տարիների համար առաջնահերթություն է լինելու ապրանքների   եւ մասնագիտական ծառայությունների արտահանման խթանման վրա հիմնված, ավելի արտադրողական աշխատատեղերի ստեղծմանը նպաստող տնտեսական քաղաքականությունը:

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ վերոնշյալ նպատակների հասնելու համար պետք է ներգրավել աշխարհասփյուռ հայությանը տաղանդն ու եռանդը: Այս առումով կառավարությունն ակնկալում է Սփյուռքի զգալի մասնակցությունը երկրում ընթացող տնտեսական բարեփոխումներին եւ մտադիր է  Հայաստան-Սփյուռք գործընկերությանը հաղորդել նոր որակ:

Այս առումով, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պահանջելու են տեւական, համբերատար եւ հստակ քայլեր ենթադրող քաղաքականություն, որը ներառելու է տնտեսական եւ գործարար կապերի ամրապնդում Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, հայրենադարձության կազմակերպման ծրագրերի մշակում, այդ թվում մասնագիտական հայրենադարձության, սփյուռքի ներուժի բացահայտմանն ուղղված հետազոտություններ եւ ներգրավում, հայկական միջավայրից հեռացած շրջանակներին՝ մասնավորապես երիտասարդությանը դեպի համայնքային կյանք ներգրավումը խթանող, Հայաստանը եւ հայկականությունը գրավիչ դարձնող աշխատանքների իրականացում:

Փոխվարչապետը հայրենակիցներին կոչ է արել գիտելիքի եւ փորձի փոխանակման ճանապարհով ակտիվորեն ներգրավվել նոր Հայաստանի կառուցման աշխատանքներին:

Այնուհետեւ տեղի է ունեցել մտքերի փոխանակում Բոստոնի հայ համայնքին հուզող թեմաների շուրջ: Ի շարս այլ հարցերի քննարկվել են ՀՀ-ում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, Սեւանի աղտոտվածության կանխարգելմանը, աղբի վերամշակմանը  վերաբերող հարցեր:

Բոստոնում Տիգրան Ավինյանը ծաղիկներ է խոնարհել Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

https://news.am/arm/news/525109.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: