İçeriğe geçmek için "Enter"a basın

Գարեգին Բ-ն կարգալույծ է արել Տ. Նարեկ ավագ քահանա Իշխանյանին. նրան արդեն կկոչեն Արմեն

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Իրաքի հայոց թեմի հոգևոր սպասավոր Տ. Նարեկ ավագ քահանա Իշխանյանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ տնօրինության համար հիմք է ծառայել Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի միջնորդագիրը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արմեն Իշխանյան ավազանի անունով:

https://news.am/arm/news/523947.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: