Վաղը՝ հունիսի 27-ին, նախանշված Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը հետաձգվել է մինչև հուլիսի 4-ը։ «Ագոս» պարբերականի ֆեյբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր կեսօրից հետո Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրության համաձայն, տեղապահական ընտրությունը տեղի կունենա մեկ շաբաթ հետո՝ հուլիս 4-ին։
Ավելի վաղ, պատրիարքարանի Կրոնական ժողովի որոշմամբ, տեղապահի ընտրությունը նշանակվել էր հունիսի 27-ին: Առայժմ հայտնի չէ, թե որն է ընտրության ամսաթվի փոփոխության պատճառը։
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո այս տարվա մարտի 8-ին Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանով օրակարգ եկավ նոր պատրիարքի ընտրության հարցը:
Եկեղեցական ավանդույթների համաձայն՝ նոր պատրիարքի ընտրության գործընթացը պետք է գլխավորի պատրիարքական տեղապահը, որն ընտրվելու է Եկեղեցական համագումարի կողմից։
İlk yorum yapan siz olun