İçeriğe geçmek için "Enter"a basın

Սանկտ Պետերբուրգում կբացվի հայկական ճեմարան (տեսանյութ)

Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր կրթական հաստատությունների թիվն ավելացավ ևս մեկով։
Մայիսի 28-ին ՌԴ Արդարադատության նախարարությունը վավերացրեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով բարձրագույն ուսումնական հաստատություն հիմնելու կանոնադրությունը։ Թեմակալ Առաջնորդ Տ․Եզրաս արք․ Ներսիսյանի նախաձեռնությամբ ճեմարանը կգործի Սանկտ Պետերբուրգի Սուրբ Հարություն հայկական եկեղեցու հարակից շենքում, որտեղ կան կեցության և ուսումնառության համար նախատեսված հարմարավետ պայմաններ։
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ հիմնված ճեմարանի նախապատրաստական աշխատանքները կավարտվեն առաջիկա տարիներին։
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում առաջին հոգևոր կրթարանը հիմնվել է Աստրախանում 1839 թվականին, ապա՝ Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով) 1881 թվականին, իսկ Մոսկվայում մեծ համբավ վայելող Լազարյան ճեմարանում 1841 թվականից գործել է նաև հոգևոր բաժին։

Սանկտ Պետերբուրգում կբացվի հայկական ճեմարան

Սանկտ Պետերբուրգում կբացվի հայկական ճեմարանՄայիսի 28-ին ՌԴ Արդարադատության նախարարությունը վավերացրել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի՝ Ս. Գրիգոր Լուսավորչի անունով բարձրագույն ուսումնական հաստատություն հիմնելու կանոնադրությունը։ Ճեմարանը գործելու է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Հարություն հայկական եկեղեցու հարակից շենքում, որտեղ կապահովվեն ուսանողների և դասախոսների կեցության և ուսումնառության համար անհրաժեշտ պայմանները։New Armenian Seminary will be opened in St. Petersburg, RussiaOn May 28, the Ministry of Justice of the Russian Federation approved the charter on the establishment of a higher educational institution named after St. Gregory the Illuminator in the Armenian Diocese of Russia and New Nakhichevan. The Seminary will operate in a building located next to the St. Harutyun Armenian church in St. Petersburg. https://youtu.be/UytZi0HbaMo

Posted by Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin on Thursday, June 6, 2019

http://ter-hambardzum.net/sankt-peterburgum-kbacvi-haykakan-tchemaran-tesanyuth/

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın