İçeriğe geçmek için "Enter"a basın

Որտե՞ղ են երիտթուրքերի դատավարության փաստաթղթերը․ Կարո Փայլանը հարցադրում է հղել Էրդողանի օգնականին

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը  1919-1922 թվականներին հայ ժողովրդի դեմ իրականացված հանցանքների համար երիտթուրքերի դեմ դատավարության փաստաթղթերի գտնվելու վայրի հետ կապված գրավոր հարցադրում է ուղղել նախագահի օգնական Ֆուաթ Օքթային։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Կարո Փայլանը, հիշեցնելով, որ ապրիլի 24-ի իր սկանդալային հայտարարության մեջ Էրդողանը խոսել է թուրքական արխիվների բաց լինելու մասին, Կարո Փայլանը շեշտել է, թե շատ ուսունասիրողների չեն տրամադրվել  հայ ժողովրդի դեմ հանցանք գործելու մեղադրանքով 1919-1922 թվականներին երիտթուրքերի դատավարության հետ կապված արխիվային փաստաթղթերը։

Փայլանի հարցադրման մեջ շեշտվել է հետեւյալը․

1.Դատական գործի հետ կապված փաստաթղթերը գտնվո՞ւմ են արխիվում։

2.Նշված դատական գործի փաստաթղթերը երբ են արխիվ մտել, ե՞րբ ու ո՞ր բաժնում են գտնվել։

3. Եթե իրականությանը չեմ համապատասխանում այն պնդումները, թե դատավարության փաստաթղթերը չկան կամ անհասանելի են, ապա դրանք որտե՞ղ են հիմա։

4. «Իրականությունը իմանալ ցանկացող» ուսումնասիրողները ինչպե՞ս կարող են ձեռք բերել հիշյալ փաստաթղթերը։

Նշենք, որ հենց թուրքական դատարանը Հայոց ցեղասպանությունը կազմակերպած պաշտոնյաներին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել տարբեր պատիժների։

https://news.am/arm/news/509546.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: