İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայտարարվել են «Ավրորայի» 2019 թվականի հերոսները (ֆոտո)

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտարարել են 2019 թվականի հերոսներին։ համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի եւ Նուբար Աֆեյանի մամուլի ասուլիսը, ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Մատենադարանում։

«Ավրորայի» 2019 թվականի հերոսներ են դարձել իրաքցի բժիշկ, «Իրաքի օդային կամուրջ» առաքելության համահիմնադիր Միրզա Դինաին, որի շնորհիվ հազարավոր եզդիներ են փրկվել ու հասել Գերմանիա, Զանա Գուքար Մուսթաֆան Նիգերիայից (փաստաբան, հիմնադրամների եւ երկու դպրոցի հիմնադիր, 2016-ին նա բանակցել է «Բոկո հարամի» հետ եւ ազատել ավելի քան 100 երեխայի, հիմնականում՝ աղջիկների), Գուդա ալ Սաարին՝ իրավապաշտպան Եմենից։ Չնայած բազմաթիվ սպառնալիքներին, նա շարունակում է իրավապաշտպան գործունեությունը։ Հաղթողի անունը հայտնի կդառնա հոկտեմբերին, հոկտեմբերի 20-ին մեկնարկելիք «Ավրորայի» առաջին համաժողովում։ Մինչ այդ Մատենադարանում կներկայացվի «Մարդասիրության գիրքը», որտեղ ներառված են «Ավրորայի» բոլոր հերոսների եւ հաղթողների անունները։

Այս տարի հարյուրավոր հայտեր են ստացվել 72 երկրներից։ Նախաձեռնությունն ընդլայնում է աշխարհագրությունը, փաստել է Ռուբեն Վարդանյանը։ Ընտրությունը դժվար էր, ավելացրել է Նուբար Աֆեյանը։

Նախաձեռնության համահիմնադիրների խոսքով՝ հոկտեմբերին կայանալիք համաժողովի շրջանակում նախատեսված է մշակութային ծրագիր, բայց թե ովքեր կգան հյուրերից՝ առայժմ հայտնի չէ։ Հիշեցնենք, որ մրցանակի չափը 1 մլն դոլար է։

https://news.am/arm/news/509025.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: