İçeriğe geçmek için "Enter"a basın

Այսօր ննջեցյալների հիշատակության օրն է

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնի հաջորդ օրը Մեռելոց է, ննջեցյալների հիշատակության օրը: Այսօր եկեղեցիներում մատուցվել է սուրբ պատարագ, կատարվել հոգեհանգստյան կարգ:

Հավատացյալ ժողովուրդն այսօր այցելում է հարազատների գերեզմանները, օրհնել է տալիս, խունկ ծխում՝ ի նշան քրիստոնեական հավատքի, որ Վերջին դատաստանին մեռելների հարություն է լինելու, և յուրաքանչյուր ոք տեսնելու է իր հարազատներին:

Գերեզմաններ այցելելու և գերեզմանօրհնեքը՝ հոգեհանգիստը, կատարելու բուն նշանակությունն ավետումն է, թե Հիսուսի օրինակով արդեն իսկ հաստատված է մեռելների հարությունը քրիստոսյան՝ անապակ մարմնով:

https://armradio.am/hy/11325

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın